Երևանում ընդդիմության անհնազանդության ակցիաներն այսօր ևս մեկնարկեցին փողոցներ փակելով: Վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ փողոցներ են փակել Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում։
Փակ են եղել Կոմիտաս-Վաղարշյան, Հրաչյա Քոչար-Վաղարշյան խաչմերուկները: Որոշ փողոցներ փակվել էին բետոնակիրներով:
Քիչ առաջ ոստիկանությունը բացել է Հրաչյա Քոչար-Վաղարշյան խաչմերուկը: