Տեղի է ունեցել Գերմանիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցը։
«Ղեկավարները զրույցը շատ կարևոր են անվանել: Նախկինում տեղ գտած թյուրիմացությունները հարթվել են: Երկու նախագահները համաձայնել են սերտ կապ պահել»,- ասվում է Գերմանիայի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Կիևում ընդունել Շտայնմայերին՝ հիմնավորելով դա վերջինիս ռուսամետ դիրքորոշմամբ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, իր հերթին, հայտարարել էր, որ դա լուրջ խնդիր է։