Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն ուկրաինական կողմի հետ այդ հարցը քննարկելուց հետո։ Նրա խոսքով՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնության գալ Ուկրաինայի հետ։
Գերմանիայի կառավարության ղեկավարը, այնուհանդերձ, կարծիք է հայտնել, թե Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրում մոտ ապագայում չի սպասվում։
«Մենք այժմ վտանգավոր իրավիճակում ենք։ Բոլորն աջակցում են Ուկրաինային և միևնույն ժամանակ չեն ցանկանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատում թույլ տալ»,- նշել է կանցլերը։
Շոլցը վստահեցրել է՝ Բեռլինը կանի հնարավորը միջուկային պատերազմից խուսափելու համար։ «Այս դիրքորոշումը կիսում են բացարձակապես բոլորը՝ ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում»,- ընդգծել է պաշտոնյան։