Ապրիլի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սեբաստիայի և Սվաճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ։
Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել մոխրացված հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամ քաշով:
Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։