Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան, 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10, մայիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։