• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու... 16:17
Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն... 16:06
Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով... 14:37
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԿԳՄՍՆ աշխատակիցները մաքրել են «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքները
Հասարակություն
21:3930 Ապր, 2022

ԿԳՄՍՆ աշխատակիցները մաքրել են «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքներում։

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով իրականացվել են վերոնշյալ քանդակների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները։

Շաբաթօրյակի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը ծանոթացել է վերականգնված արձանների ու բարեկարգված տարածքների աշխատանքներին։ Շաբաթօրյակին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը։

«Ինչպես հայտնի է, ի թիվս մի շարք հուշարձանների, այս արձանները ևս կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում են։ Դրանց վերականգնման աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են, և մնացել է անել միայն տարածքի բարեկարգման վերջին շտկումները։ Շաբաթօրյակի համար ընտրեցինք հենց այս տարածքները նաև հանրությանը մեր հուշարձանների նկատմամբ խնամքի ու հոգատարության օրինակ ծառայելու համար»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հուշարձան կարևոր է և գտնվում է պետության հոգածության ներքո։

Ի լրումն նախարարի խոսքի՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ սա նաև անուղղակի հաղորդագրություն է հանրությանը՝ իրազեկելու, թե ինչ մեծ նշանակություն ունեն հուշարձանները և դրանց պահպանությունը բոլոր առումներով։

«Հավերժության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները գտնվում են «Երևան-Սևան մայրուղի» ճանապարհահատվածում։ Դրանք ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով։

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով արձանների վերականգնման և հենց դրանց տարածքում իրականացվող մաքրման աշխատանքների կարևորությանը, ասել է․

«Սա ամենաբանուկ մայրուղին է ոչ միայն տեղացիներիս, այլև օտարազգի զբոսաշրջիկների համար, և այն, ինչ երևում էր այս վայրում, ոտնահարում էր մեր ազգային արժանապատվությունը։ Դա օտարների մեջ ձևավորում էր կարծիք արժեքների հանդեպ մեր հանրության վերաբերմունքի մասին։ Մեր՝ այստեղ լինելը ինքներս մեր հանդեպ վերաբերմունքի տրամաբանական շարունակությունն է»։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ հանրային պատասխանատվությունը շրջակա միջավայրի հանդեպ կլինի ոչ թե շաբաթօրյակից շաբաթօրյակ, այլ մեր առօրյայի մաս կկազմի։

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներից շատերը շաբաթօրյակին մասնակցել են իրենց երեխաների հետ։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով այդ հանգամանքը, նշել է, որ դեռ վաղ տարիքից սովորելով սիրել ու հոգ տանել հայրենիքի մասին, հանրային բարօրության գիտակցմամբ կկարողանանք մեր գեղեցիկ հայրենիքը դարձնել աշխարհի ամենալավ պետություններից մեկը։

ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գտվող քանդակները կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնավորապես վերականգնվել են, տարածքները՝ բարեկարգվել, ապահովվել լուսավորությամբ, իսկ շաբաթօրյակի շրջանակում տարածքի մաքրմամբ՝ ամբողջացվել են հանրային վայրերի և հուշարձանների կարևորությունն ընդգծող աշխատանքները։

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ հանրային վայրերը մաքուր պահելով՝ մաքուր ենք պահում մեր կյանքն ու առօրյան, ինչն առաջին հերթին հաճույք է, իսկ դրանով հաճախ զբաղվելը՝ մարզումներին փոխարինելու լավ միջոց։

Նշենք, որ «Ճանապարհաշինարարներ» կամ «Հավերժության ժապավեն» մոնումենտալ քանդակի հեղինակն է Դավիթ Բեջանյանը, իսկ «Արձագանքը» հեղինակել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանը։

Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 3 человека и на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 1 человек и трава

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ծանոթ-անծանոթ Հայաստանը՝ Հրաչ Ղազարյանի լուսանկարներում 18:4513 Օգս, 2022
  • Օգոստոսի 14-17-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով 18:3413 Օգս, 2022
  • Բեռնափոխադրումների բոլոր առաջնային ուղղություններում առաջին 5 ամսում աճ է գրանցվել 18:1913 Օգս, 2022
  • Զապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին 18:0313 Օգս, 2022
  • Ավտոմեքենան Արմենակյան փողոցում բախվել է տրանսպորտի կանգառին, ապա՝ հարակից սյանը և վրաերթի է ենթարկել քաղաքացու 17:5213 Օգս, 2022
  • Վանանդ. գյուղ, որ ապահովում է կորիզավոր տնկանյութի 15-20 տոկոսը 17:3713 Օգս, 2022
  • Չերնոմորսկ նավահանգստից դուրս է եկել ուկրաինական գյուղմթերքով ևս երկու բեռնանավ 17:1913 Օգս, 2022
  • «Կանանց ակումբը» մասնաճյուղեր կբացի մարզերում և Սփյուռքում 17:0313 Օգս, 2022
  • Լուրեր 17:00 | 13.08.2022 17:0013 Օգս, 2022
  • Քաղաքացիական հայցերը կներկայացվեն առցանց. քաղդատի թվայնացումը կավարտվի 2023-ին 16:4713 Օգս, 2022
  • Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ 16:3013 Օգս, 2022
  • Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու համար Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 16:1713 Օգս, 2022
  • Պարբերաբար հրահրվող սադրիչ գործողություններն ուղղված են Արցախը հայաթափելուն. Արայիկ Հարությունյան 16:0613 Օգս, 2022
  • ՏՏ ոլորտի 39 ընկերություն 2022-ի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում են 15:5213 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը իր ռազմածովային ուժերի նավերից կուղարկի Թայվանի նեղուց. Սպիտակ տան պաշտոնյա 15:3813 Օգս, 2022
  • Գյումրիում Երիտասարդության միջազգային օրը նշել են մեծամասշտաբ միջոցառումներով 15:2913 Օգս, 2022
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը. Արցախի ՊՆ 15:1913 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում մարտի դաշտում. Պենտագոն 15:0313 Օգս, 2022
  • Ղազախստանը հերքել է Ռուսաստանը շրջանցող ճանապարհով նավթի արտահանման նախապատրաստումը 14:4813 Օգս, 2022
  • Հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով միջադեպեր չեն գրանցվել. ՊՆ 14:3713 Օգս, 2022
  • «Սի Փի Էս էներջի» ընկերությունը առաջին կիսամյակում 6 մլրդ 434 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 14:2513 Օգս, 2022
  • Ղազախստանը կսկսի նավթ վաճառել ադրբեջանական խողովակաշարով՝ շրջանցելով Ռուսաստանը. Reuters 14:0913 Օգս, 2022
  • Տվյալագիտության 49 դասախոսություն, վարպետության դասեր. PyData-ն այս տարի անցկացվում է Հայաստանում 13:5413 Օգս, 2022
  • Ներկայացվել են Պարենային ապահովության և խոցելիության 4-րդ գնահատման տվյալները 13:3613 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը գերձայնային հրթիռի առաջին մարտական արկերը կունենա մոտ վեց ամսից. Breaking Defense 13:1713 Օգս, 2022
  • Լուրեր 13:00 | 13.08.2022 13:0013 Օգս, 2022
  • ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ ՊԵԿ հայտարարությունը 12:5913 Օգս, 2022
  • Դոնալդ Թրամփին կասկածում են ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար 12:4313 Օգս, 2022
  • 7 անշարժ գույք, 2 մլն 324 հազար դրամ եկամուտ. Աշոցքի համայնքապետ Կարեն Մանուկյանի հայտարարագիրը 12:2813 Օգս, 2022
  • Երևանում որդին սպանել է մորը. կասկածյալը ձերբակալվել է 12:1013 Օգս, 2022
  • Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ 11:5313 Օգս, 2022
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիրն արժանացել է մրցանակի՝ «Ամենագեղեցիկ տաղավար» անվանակարգում 11:3413 Օգս, 2022
  • ԱՄՆ-ը չի ուղղորդում Ռուսաստանի դեմ մարտական գործողությունները. Պենտագոնի ներկայացուցիչ 11:1713 Օգս, 2022
  • Նորոգվում է Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր հատվածը 10:1213 Օգս, 2022
  • Մահացել է Սեյրան Սարոյանը 09:5113 Օգս, 2022
  • ՃՏՊ Եղեգնաձոր-Եղեգիս ավտոճանապարհին. տուժածներ չկան 09:0513 Օգս, 2022
  • Քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ 08:3013 Օգս, 2022
  • Մեկնարկել է «Սիմֆոնիկ Երևան» երաժշտական փառատոնը 00:3913 Օգս, 2022
  • Օգոստոսի 13-ի եղանակային կանխատեսումները 23:5612 Օգս, 2022
  • Երիտասարդների օրը՝ տարվա երիտասարդական մայրաքաղաքում 23:3612 Օգս, 2022
  • Սևքար գյուղի վերջնամասում հայտնաբերվել է չպայթած արկ 23:2712 Օգս, 2022
  • Անոմալ շոգի պատճառով Եվրոպայում գետերը ցամաքում են. բնապահպաններն ահազանգում են 23:1412 Օգս, 2022
  • Բեմը գյուղական տունն է, երաժշտության փոխարեն` ծղրիդների ձայնը. նոր ձևաչափ 22:4012 Օգս, 2022
  • Շիրակի մարզի համայնքներում անցկացվել են Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ 22:0712 Օգս, 2022
  • Հարցազրույց Արմեն Պետրոսյանի հետ 21:5212 Օգս, 2022
  • Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 21:2612 Օգս, 2022
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 12.08.2022 21:0012 Օգս, 2022
  • Առաջին 7 ամսում մեր երկիր է ժամանել 770.164 զբոսաշրջիկ 20:4012 Օգս, 2022
  • Նոր դեղամիջոց երևանյան հիվանդության բուժման համար. հետազոտություն 20:3012 Օգս, 2022
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:2312 Օգս, 2022
  • Մեկնարկել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծին ուղղված առաջին աշխատանքային հանդիպումը 20:1612 Օգս, 2022
  • Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Ճանապարհային դեպարտամենտ» 20:0612 Օգս, 2022
  • Եվրամիության երկրները օգոստոսի վերջին կքննարկեն ռուսաստանցիների համար վիզայի արգելքը. AFP 19:5912 Օգս, 2022
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2022 19:4812 Օգս, 2022
  • Ադրբեջանն էլ ավելի է կախվածության մեջ ընկել Թուրքիայից 19:4712 Օգս, 2022
  • Fly Arna-ն մինչև տարեվերջ նախատեսում է ևս 2 Airbus A320 ինքնաթիռ ներգրավել 19:4112 Օգս, 2022
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2022 19:2912 Օգս, 2022
  • Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Լիտվայի նկատմամբ՝ տրանսպորտի փոխնախարարի՝ Թայվան այցելելու համար 19:2012 Օգս, 2022
  • Քրեակատարողական ծառայության պետը հետևել է ՔԿՀ-ներում շինարարական աշխատանքներին և ծանոթացել ազատազրկված անձանց խնդիրներին 19:1212 Օգս, 2022
  • Ավարտվել է ընդդիմության հավաքի ընթացքում զանգվածային անկարգությունների դեպքով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը. ՔԿ 19:0412 Օգս, 2022
  • Լուրեր 19:00 | 12.08.2022 19:0012 Օգս, 2022
  • Հրաձիգներն իսկապես հիանալի հանդես եկան. Կարեն Գիլոյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» ԱԱ-ի մեդալակիրներին 18:5412 Օգս, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015