ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Մարմարիկի ջրամբար։
Նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։ Վահագն Գևորգյանը նշել է, որ առաջիկա օրերին սպասվող անձրևները կնպաստեն ջրամբարի լցվածությանը, քանի որ սարերում դեռ ձյուն կա և անձրևներից հետո ձյան հալոցքային ջրերը կլցվեն ջրամբար։
Մարմարիկի ջրամբարը գնտվում է Կոտայքի մարզում և ջրաղբյուր է հանդիսանում Մարմարիկ գետը։ Ջրամբարն ունի 24 մլն խոր. մ ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խոր. մ: Նախատեսված է Կոտայքի մարզի Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ և Հրազդան համայնքների ավելի քան 1055 հա հողատարածքները ոռոգելու՝ շուրջ 9 մլն խոր. մ ջուր, Արտաշատի մայր ջրանցքին 14 մլն խոր. մ ծավալով ջուր մատակարարելու և Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ ընկած հողատարածքների ոռոգման ջրալրման համար: