• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արհեստական բանականությունը բժշկի և գիտնականի ընկերն է. Ավետիսյան Բաց հարթակ․ Արհեստական բանականությունը... 20:41
Օրակարգում՝ «Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունն է» Օրակարգում՝ «Մեծ Բրիտանիայի նոր... 19:43
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է... 15:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:0708 Ապր, 2022

Շարունակում ենք հավատալ, որ խաղաղապահ զորախումբը կշարունակի ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ, բարեկամներ,

Առաջին հերթին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին՝ Մոսկվա այցելելու հրավերի համար:

Հատկանշական է, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են երկու հիշարժան տարեթիվ․ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Սա շատ լավ հնարավորություն է՝ ամփոփելու համատեղ անցած ճանապարհի արդյունքները, նախանշելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները։

Ակնհայտ է, որ մեր քննարկումներն ընթացել են հենց այս լույսի ներքո։ Ավանդական բաց և վստահության մթնոլորտում քննարկվել են երկկողմ դաշնակցային հարցեր, միջազգային և տարածաշրջանային օրակարգի լայն շրջանակ և, իհարկե, առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում և, ընդհանուր առմամբ՝ աշխարհում անվտանգությանը վերաբերող հարցեր։

Երկուստեք արձանագրել ենք, որ վերջին տասնամյակների ընթացքում համատեղ ջանքերով հայ-ռուսական հարաբերությունները հասցվել են դաշնակցային համագործակցության ամենաբարձր մակարդակին, որն աչքի է ընկնում իր կայուն ռազմավարական բնույթով։

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեր սերտ համագործակցությանը ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ ներկայումս նախագահում է Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպություններում։ Գոհունակությամբ արձանագրել ենք մեր երկրների դիվանագիտական ​​ծառայության մարմինների սերտ գործընկերությունը, որի հետագա խթանմանն է միտված ԱԳՆ-ների միջև ստորագրված խորհրդատվությունների երկամյա ծրագիրը։

Մեր հարաբերությունների օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Ուստի, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձրել այս ոլորտներում բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրագործման ընթացքի վերաբերյալ քննարկումներին, մտքեր ենք փոխանակել այն թեմաների շուրջ, որոնց իրականացումը կծառայի մեր երկրների շահերի պաշտպանությանը։

Դրական լույսի ներքո քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար առկա մեխանիզմների` ռազմատեխնիկական համագործակցության և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հարկ է ընդգծել, որ, բնականաբար, այս ամենին համապատասխան դինամիկա են հաղորդում իրենց ինտենսիվությամբ աչքի ընկնող բարձրագույն մակարդակներում հանդիպումներն ու շփումները։ Ինչպես գիտեք, առաջիկայում նախատեսովում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան, որին, իհարկե, մենք պետք է պատշաճ կերպով նախապատրաստվենք։

Տեսադարան

Հարգելի՛ գործընկերներ,

Իմ այցն ընթանում է այն պայմաններում, երբ մեր երկրների բարձրագույն ղեկավարության քննարկման հիմնական թեման Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն է։ Առաջին հերթին, իհարկե, դրանք այն գործողություններն են, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հումանիտար ճգնաժամի հասցնելուն։

Դա ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում գտնվող գազատարների հատվածում «վթարն» է։ Դա հրադադարի ռեժիմի մշտական ​​խախտումներն են, որոնցից վերջինը, աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների ֆոնին, մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն էր Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ։ Դա, իհարկե, «միջանցքային թեմատիկայի» մշտական արծարծումն է, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը տանող գործընթացի վրա։ Դա Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների գործունեության փաստացի արգելափակումն է։ Դա Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցած իրենց զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերելուց հրաժարումն է։ Իհարկե, մեր այսօրվա քննարկումների ամենակարևոր մասը նվիրված էր հենց այս խնդիրներին։

Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Ռուսաստանն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված էր լինելու սադրանքների կանխարգելման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն և պայմաններ ստեղծելու բնականոն կյանքի վերականգնման համար։ Բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի շարունակական միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Մենք նաև բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարմանը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի հանձնառությունը բոլոր պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է մնում ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը և այլն։

Ելնում ենք նրանից, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասին։ Այստեղ պետք է ընդգծել մեր համատեղ քայլերը՝ ուղղված հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ինչպես նաև մյուս բոլոր ուղղություններով։

Ես նաև ներկայացրել եմ հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս առումով վերահաստատել եմ միջազգային հանրության կողմից ստացված մանդատի համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքի կարևորությունը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սերգեյ Վիկտորիին հյուրընկալության և բովանդակալից երկխոսության համար։ Եվ իհարկե, Սերգեյ Վիկտորի, մենք սպասում ենք Ձեզ Երևանում, Ձեզ հարմար ժամանակ։

Հարց․ Կցանկանայի իմանալ Ձեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հետագա գործունեության և առաջնահերթությունների վերաբերյալ։ Ե՞րբ կարելի է ակնկալել համանախագահության գործունեության ակտիվացում։

Եվ, ինչպես հայտնի է, մարտի 24-ին Ադրբեջանը, անտեսելով եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, խախտել է շփման գիծը և ներխուժել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, մասնավորապես՝ Փառուխ գյուղ և դրա շրջակայք։ Չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարության և այլ միջազգային կոչերին՝ ադրբեջանական ուժերը դեռ չեն վերադարձել իրենց ելման դիրքեր։ Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ռուսական կողմից ադրբեջանական ստորաբաժանումներին իրենց ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման միջադեպեր բացառելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ավելի քան 400 մարդ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։

Պատասխան. Նախ և առաջ՝ Փառուխ գյուղ ներխուժման, ստատուս քվոյի խախտման և ռուսական խաղաղապահ զորախմբի մասին. Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ իրավիճակը:

Ինչպես նշեցի, խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն գործառույթը, կարևորագույն առաքելությունը՝ ապահովելու և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա, իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլևս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է։

Շնորհակալություն»։

Դիտումների քանակ52
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է 22:3625 Հլս, 2026
  • Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը 22:1525 Հլս, 2026
  • Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա 21:5725 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական պատերազմի քաղաքական և տնտեսական հետևանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:4025 Հլս, 2026
  • Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից 21:2425 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.07.2026 21:1025 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Քննարկվել է գազի ծավալներն ավելացնելու հարցը. կստեղծվի ՀՀ-Իրան աշխատանքային խումբ 21:0025 Հլս, 2026
  • «Քրջի Bazzar»-ը՝ որպես ներկայացում 20:5825 Հլս, 2026
  • Հին մեքենաների ավտոշոու Գլենդելում 20:4925 Հլս, 2026
  • Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ 20:4225 Հլս, 2026
  • ՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը 20:3225 Հլս, 2026
  • Վրաստանը էլեկտրաէներգիայի անջատումների հարցով հետաքննություն է սկսել 20:2325 Հլս, 2026
  • «Երևանի գարեջուր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 996 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1625 Հլս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին 19:5425 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցները» Կոնգրեսում տեղից չեն շարժվում. NYT 19:4325 Հլս, 2026
  • Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին 19:3125 Հլս, 2026
  • Էդվարդ Ասրյանը այցելել է N բանակային զորամիավորում և հանդիպել ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների ու բանակային դիրքերի ավագների հետ 19:1425 Հլս, 2026
  • Թվային անվտանգության հետքերով. հետազոտություն 18:5625 Հլս, 2026
  • Վրաստանում էներգամատակարարումը վերականգնվել է 18:3225 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել 18:0925 Հլս, 2026
  • ՄԱԿ-ն աջակցում է Սիրիային իր պատմության շրջադարձային փուլում. Գուտերեշ 18:0125 Հլս, 2026
  • Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք 17:4625 Հլս, 2026
  • Ռումինիան երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է խոցել իր տարածքում 17:4125 Հլս, 2026
  • ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի գանձերը 17:2425 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ից արտահանումը Եվրամիություն, Չինաստան, Հնդկաստան աճել է ավելի քան 80%-ով. նախարար 17:0025 Հլս, 2026
  • Մեր դիրքերն այժմ շատ ավելի ուժեղ են. Արաղչի 16:5825 Հլս, 2026
  • Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը 16:3425 Հլս, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամվա ընթացքում զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի 15:4925 Հլս, 2026
  • Քննիչի աշխատանքի գնահատման նոր կարգ՝ ՀԿԿ-ում. առավելագույն միավորներ կստանան բարդ գործեր քննողները 15:2725 Հլս, 2026
  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ կլինեն 15:2125 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ 15:0525 Հլս, 2026
  • Դադարել է գործել Նովոռոսիյսկում գտնվող Սև ծովի ամենամեծ նավթային տերմինալը 14:5125 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 14:3325 Հլս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում 14:3225 Հլս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին 13:3725 Հլս, 2026
  • Մտադիր չեմ շտապել Իրանի հետ գործարքի հարցում՝ ԱՄՆ ընտրությունների պատճառով. Թրամփ 13:3625 Հլս, 2026
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:1825 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին 13:0625 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Թերացողները կենթարկվեն պատասխանատվության, բարձր կատարողականը կխրախուսվի. ՀԿԿ 13:0025 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:4725 Հլս, 2026
  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները 12:2225 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի 12:1525 Հլս, 2026
  • Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին 11:4325 Հլս, 2026
  • Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան 11:2125 Հլս, 2026
  • ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 11:1525 Հլս, 2026
  • Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն 10:1825 Հլս, 2026
  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ 10:1325 Հլս, 2026
  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում 09:5425 Հլս, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում 09:3525 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան 08:5125 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ 08:3525 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1525 Հլս, 2026
  • 1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է 00:4325 Հլս, 2026
  • Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը 00:2625 Հլս, 2026
  • Մոսկվան կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով 00:0725 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 23:4924 Հլս, 2026
  • «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում միջազգային երիտասարդական ճամբարի են մասնակցում 23:1824 Հլս, 2026
  • Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ 23:0024 Հլս, 2026
  • «Չքաղաքականացնել»․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Դավթյանի ներկայացմանը 22:5324 Հլս, 2026
  • Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով 22:4224 Հլս, 2026
  • Կոտայքում ապօրինի զենք-զինամթերքի առգրավումն աճել է շուրջ 40 %-ով 22:2724 Հլս, 2026
  • Օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ավելի շատ կառուցողական օրակարգ կա, քան էսկալացիայի վտանգ. փորձագետ 22:0724 Հլս, 2026
  • Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը 21:5724 Հլս, 2026
  • Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը 21:2824 Հլս, 2026
  • Կհանդիպենք Մեղրի փառատոնին 21:1024 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Լարվածությունը միայն սահմանին չէ, որ նվազել է. փորձագետը՝ Բաքվի դիրքորոշման մասին 21:0024 Հլս, 2026
  • Յուլիս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5924 Հլս, 2026
  • Ամառային ընթերցանություն-2026 20:5524 Հլս, 2026
  • Արգենտինահայ արվեստագետի կարոտը և ապագան 20:5124 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2026 20:4724 Հլս, 2026
  • Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ 20:4224 Հլս, 2026
  • ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում 20:3124 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց 20:2324 Հլս, 2026
  • Աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց. ՀՀ-ում 2.5 տոկոսից ցածր է սովի ցուցանիշը 20:1224 Հլս, 2026
  • ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով 20:0324 Հլս, 2026
  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը 19:5424 Հլս, 2026
  • Իրանը Եմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների, հրթիռների ու անօդաչուների համար նախատեսված սարքավորումներ. Reuters 19:4924 Հլս, 2026
  • Կանն 2027. հայկական կինոյի նոր հնարավորությունը 19:4024 Հլս, 2026
  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր 19:3024 Հլս, 2026
  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց 19:2224 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է պետության երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները 19:0624 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայկական կաթնամթերքի շուրջ Ռոսսելխոզնադզորի պնդումները չեն հաստատվել․ ՍԱՏՄ 19:0024 Հլս, 2026
  • Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 18:5524 Հլս, 2026
  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում 18:4424 Հլս, 2026
  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ 18:3224 Հլս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց գտել են երեք ողջ մնացածի 18:2824 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ 18:2824 Հլս, 2026
  • Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով 18:1724 Հլս, 2026
  • Դրապատին պատասխան կտա Ռուսաստանի մասին իր խոսքերի համար. Պեսկով 18:0524 Հլս, 2026
  • Լքված շենքերը կամ կապամոնտաժվեն, կամ պետությունը կգտնի դրանք օգտագործելու ձևը. կարգը հաստատված է 17:5324 Հլս, 2026
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում 17:3924 Հլս, 2026
  • Ոսկրային սարկոմա․ վաղ ախտորոշումը՝ բուժման հաջողության կարևոր պայման 17:2824 Հլս, 2026
  • Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT 17:1524 Հլս, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է 17:0424 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Եթե լքված շենքի վերակառուցումը նորի արժեքի 75%-ից թանկ լինի, այն կքանդվի | 24.07.2026 17:0024 Հլս, 2026
  • Ուկրաինան Wildberries-ի նոր պահեստներ է թիրախավորել 16:5924 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ ԲԸՏՄ-ում. ամփոփվել են 2026-ի 1-ին կիսամյակի աշխատանքները, քննարկվել է COP17 նախապատրաստման ընթացքը 16:4824 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին 16:3724 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ 16:2624 Հլս, 2026
  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ 16:1524 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015