Բացառապես բժշկի ցուցումով բաց թողնվող հակաբիոտիկները Հայաստանում հնարավոր է գնել նաև առանց դեղատոմսի: Մինչդեռ հակաբակտերիալ պրեպարատներով ինքնաբուժության հետևանքով օրգանիզմը կարող է կայունություն ձեռք բերել, ու դեղն ազդեցություն չի ունենա, երբ դրա կարիքն իսկապես լինի:
Առողջապահության նախարարությունը որոշել է առաջիկա երկու ամսվա ընթացքում էլեկտրոնային դեղատոմսի ծրագիր փորձարկել որոշ պոլիկլինիկաներում, կխստացվի նաև վերահսկողությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան