Ավշար համայնքին մոտ 76 մլն դրամի վնաս պատճառած նախկին գյուղապետը հետախուզվում է: Սուրիկ Գրիգորյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի եղբայրն է: Նրանց մյուս եղբայրը, ի դեպ, նախկին պատգամավոր ու նախարար Արամայիս Գրիգորյանն է, որի ընկերությանն էլ համայնքապետ եղբայրը փոխանցել է գյուղին պատկանող գույքը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան