Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ մարզային ստորաբաժանումները, տարեկան պլանի համաձայն, բնակչության ազդարարման, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և այլ թեմաներով վարժանքներ են անցկացնում:
Համայնքներում տարեսկզբից մեկնարկած վարժանքները, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հանձնարարականով, կազմակերպվում են իրականին առավել մոտ և ավելի հաճախ:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Օշական, Նոր Ամանոս համայնքներում, Չքնաղ, Ոսկեհատ գյուղերի հիմնական և միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարհանման աշխատանքների կատարումը», «Բնակչության ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմաներով վարժանքներ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ սեմինար-դասընթացներ:
Կազմակերպիչները գոհ են կրկնակի անցկացվող վարժանքների արդյունքներից: Յուրաքանչյուր ուսումնավարժանքից հետո գնահատվել են արդյունքները, արձանագրվել թերությունները և համապատասխան ցուցումներ տրվել դրանք շտկելու համար: