Ժամը 09։30-ի դրությամբ՝ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից: Բքի պատճառով ժամանակավոր փակ է միջպետական մայրուղու Սարավան- Զանգեր ճանապարհահատվածը, այս պահին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Աղավնո ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Գորիս-Սիսիան-Վայք ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70սմ): Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը: Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղում է թեթև ձյուն:
Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1,20մ-ի): Դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80սմ-1մ-ի):
Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում: ՆԳ նախարարությունը հորդորում է` եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։