Մարտի 18-ի գիշերը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում մարտի 18-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան տեսքով: