• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բացահայտվել են համացանցային հավելվածներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր
Հասարակություն
18:3716 Մար, 2022

Բացահայտվել են համացանցային հավելվածներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր

ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:   

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ  քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարմամբ ստացված տեղեկատվության պատշաճ վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբերի:

Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ի թիվս այլ դատավարական գործողությունների` կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ-ում:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչը, 2017 թ. մինչև 2021 թ. օգոստոսի 30-ը հեռահաղորդակցության  «Տելեգրամ» հավելվածում ստեղծել ու կառավարել է 5 ալիք, որոնց միջոցով իր կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպված խմբի անդամների հետ, հիմնականում Երևան քաղաքի տարածքում իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որի արդյունքում միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված վերջինիս պատկանող 2 էլեկտրոնային դրամապանակներին ստացվել է 52.327.000 ՀՀ դրամին համարժեք գումար։ Ստացված հիշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով դրանք հետագայում փոխանցվել են մեղադրյալի և նրա հետ փոխակապակցված անձանց կողմից ՀՀ-ում վճարահաշվարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բանկային քարտերին, որից հետո տնօրինվել են հանցակիցների հայեցողությամբ։

Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը 2019թ.-ից համացանցային տարբեր հավելվածներով զբաղվել է «Շոկո» անվանմամբ «5F-MDMB-PICA» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմամբ, որի արդյունքում 2019 թվականի 3 ամսվա ընթացքում քննությանը հայտնի միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված  էլեկտրոնային դրամապանակին ստացել է 15.822.906 ՀՀ դրամին համարժեք գումար, որը ֆինանսկան միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով հետագայում փոխանցվել է մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց անուններով բացված ՀՀ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին և տնօրինվել նշված անձանց հայեցողությամբ:

Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված օտարերկրյա վճարահաշվարկային կազմակերպություններում բացված դրամապանակներից ՀՀ-ում նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ  դրամապանակներին փոխանցվել է շուրջ 74.000.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, 2022թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող համացանցային «Տելեգրամ» հավելվածի ալիք ստեղծած և ղեկավարած մեկ այլ անձ, որից անմիջապես հետո միաժամանակյա խուզարկություններ են կատարվել վերջինիս բնակության վայրում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող գրասենյակում, որոնց արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված ՌԴ-ում գործող դրամապանակից նշված անձի՝ ՀՀ-ում գործող էլեկտրոնային դրամապանակին 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 5.302.222 ՀՀ դրամ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն դրամապանակին 2020-2021 թթ. ընթացքում այլ օտարերկրյա դրամապանակներից ստացվել է ընդհանուր 73.447.078 ՀՀ դրամ գումար:

Դրանից բացի, 2022թ. հունվարի 23-ին և 25-ին տարբեր վայրերից հայտնաբերվել և ձերբակալվել է 5 անձ:

Կատարված  խուզարկություններով հայտնաբերվել, ինչպես նաև մեղադրյալների կողմից ներկայացվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կառավարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքների ցանց՝ բաղկացած ավելի քան 20 էջից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. սկսած նշված անձինք իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացրել են կրիպտոարժույթներով, քննությամբ մինչ օրս պարզվել է թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով օգտագործված 1 «Դաշքոին» և 1 «Բիթքոին» հաշիվների տվյալներ, որոնց կատարված փոխանցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50.000.000 ՀՀ դրամ:  Նշված անձանցից 2-ի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 70 000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և գործով անցնող տելեգրամյան ալիքները, որոնցում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180 000 000 ՀՀ դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320.000.000 ՀՀ դրամ:

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 17 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի  տարբեր մասերով, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև Դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։

Վերոնշյալ աննախադեպ արդյունքներն ապահովելու, համագործակցված աշխատանքի և ներդրած ջանքերի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բացահայտվել է բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից հափշտակություններ կատարելու հանցավոր սխեմա 14:5416 Մար, 2022 Բացահայտվել է բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից հափշտակություններ կատարելու հանցավոր սխեմա Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանը ոչ բավարար է գնահատել Վայոց ձորի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015