• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Շատերը արհեստը փորձում են արվեստ ներկայացնել. Աճեմյան Բաց հարթակ. Շատերը արհեստը... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:44
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իսրայել լարվածությունն է» 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:2415 Մար, 2022

Շուրջ 440 դատախազական ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. գերատեսչությունն ամփոփել է 2021 թ. աշխատանքը

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021 թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների վերացման շրջանակում դատախազական ներգործության ազդեցությունը, ձեռքբերումներն ու խնդիրները:

Արձանագրվել է, որ 2021 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 30245 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի: Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։

Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7%՝ 2020 թ. 55․7%-ի դիմաց:

Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով, սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքում զգալի մաս են կազմել այնպիսիք, որոնք եղել են նախկինում կատարված հանցագործության, այդ թվում՝ սպանության դեպքերի շարունակություն: Առանձնապես ծանր որոշ հանցագործություններ կատարվել են անձանց կողմից, որոնց վերաբերյալ, նախորդիվ կատարված հանցագործության մեջ հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում, դատարանները կայացրել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժելու որոշումներ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում պետք է ներդրվեն բոլոր ռեսուրսները, իսկ դրանց պատճառների, հանգամանքների արագ բացահայտման, ինչպես նաև կրիմինալ տարրերի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացման համար դատախազները պետք է ցուցաբերեն գերնախաձեռնողականություն՝ կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ հետախուզական մարմիններին ցուցում և հանձնարարություն տալու, դրանցով արդյունքներ ապահովելու հարցում:

Շեշտադրում է կատարվել հատկապես պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների, պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արձանագրվել է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված և ավարտված քրեական վարույթներով, դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22. 3մլրդ ՀՀ դրամ, ինչը 2020 թ. համեմատ ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6 մլրդ ՀՀ դրամը, ինչը 2020 թ. համեմատ ավելի է շուրջ 2.8 անգամ: Նույն կերպ՝ դրական դինամիկա է արձանագրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում պետությանը պատճառված վնասների բացահայտման առումով, որը կազմել է ընդհանուր ավելի քան 30մլրդ ՀՀ դրամ:

Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությունը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություն, դատախազության մարզային ստորաբաժանումները պետք է ընդլայնեն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների շրջանակը՝ ըստ մարզերի առանձնահատկությունների, ինչպես նաև հանցավոր խախտումների յուրաքանչյուր դեպքի բացահայտման դեպքում պարտադիր պետք է հետամուտ լինել միջնորդագրերով պատկան մարմինների կողմից դրանց նպաստող հանգամանքներն ու պատճառները չեզոքացնելուն:

Ելնելով պատիժների և հարկադրանի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակում արձանագրած արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազության՝ այս ոլորտում հանրային և մասնավոր շահերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը: Նա հանձնարարել է դատախազներին ՔԿՀ-ներում պահվող անձանց գործերի ուսումնասիրությունների արդյունքում, օրինապահ, դրական վարքագծի արձանագրման դեպքում բավարար հիմքերի առկայությամբ նախաձեռնել նրանց խրախուսման, պատիժը կրելու առավել մեղմ ռեժիմի՝ տեղափոխման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթաց:

Կոլեգիայի նիստում արձանագրվել է, որ դատախազները, սահմանադրական իրենց լիազորությունների իրացման ընթացքում 2021 թ. ընդհանուր առմամբ կայացրել են աննախադեպ թվով՝ շուրջ 9000 դատախազական ակտ, ինչն ընդգծում է քրեական վարույթների շրջանակում, հատկապես իրականացվող քննությունների որակի, արդյունավետության բարձրացման տեսանկյունից դատախազների դերակատարության աճը:

Նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրվել է ընդհանուր 4373 ցուցում՝ 2020 թ. 2740-ի դիմաց, իսկ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին հղվել է 847 միջնորդագիր՝ 2020 թ. 437-ի դիմաց: Ընդ որում՝ դատախազական ակտերից 440-ը քրեական վարույթների և դրանցով անցնող անձանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն: Մասնավորապես, արձանագրվել է 50 դեպք, երբ քրեական գործերով մեղադրական եզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում: Այսինքն՝ դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ՝ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները, և հետագա քննության արդյունքում այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած դատախազական ակտերի կայացման ցուցանիշների գրեթե կրկնակի ավելացմանը՝ դա բավարար չի կարելի համարել և այս առումով ևս պետք է շարունակել նախաձեռնողականության դինամիկ աճը:

Կոլեգիայի նիստում դատախազության ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել նաև էականորեն ակտիվացնել շփումները քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ՝ առաջին հերթին դատախազների մոտ ընդունելությունների կազմակերպման հաճախակիացման միջոցով:

Դա ոչ միայն հանրության հետ հաղորդակցության միջոցով համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակ է հետապնդում, այլ նաև դատախազներին օգնում է կոնկրետ իրավիճակներում ստանալ հավելյալ տեղեկատվություն, որոշակի իրողությունների, հանգամանքների վերաբերյալ դատախազների մոտ ձևավորել օբյեկտիվ պատկերացումներ և ներքին համոզմունք կարևոր դատավարական որոշումներ կայացնելուց առաջ:

 

Դիտումների քանակ19
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 9000 դատախազական ակտ՝ 2021 թվականին. կոլեգիայի ընդլայնված նիստ ՀՀ գլխավոր դատախազությունում 16:5915 Մար, 2022 9000 դատախազական ակտ՝ 2021 թվականին. կոլեգիայի ընդլայնված նիստ ՀՀ գլխավոր դատախազությունում Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015