Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են մարտի 11-ին:
Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության են ենթարկել «Նիսան իքս տերրա» մակնիշի մեքենան, որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվել է ՄՌ-153 տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ:
Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն է, իսկ թռչունները որսացել է Քարակերտ գյուղի դաշտերից:
Փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: