Լրանում է Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. Արարատ Միրզոյանը և Աբդալլահ Բու Հաբիբն ուղերձներ են փոխանակել:
Հայաստանի գլխավոր դատախազը Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը:
Հայաստանում օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում նահատակված Գրիգոր Ղազարյանի անունով:
Զապորոժիեի ատոմակայանն անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Զելենսկին պատրաստ է խոսել Պուտինի հետ ամեն ինչի, այդ թվում՝ Դոնբասի մասին։
Էրդողանն Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. ասել է Զելենսկին: Նա կրկին դիմել է ՆԱՏՕ-ին:
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մասնակից չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում. Ստոլտենբերգ:
Միացյալ Նահանգների վարչակազմը համաձայն չէ Ռուսաստանի դեսպանատունը փակելու կոչերին. Նուլանդ:
Չեխիայում արտակարգ դրություն է հաստատվել ուկրաինացի փախստականների պատճառով:
Գրանցվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք: Առողջացել է 836, մահացել11 մարդ: