Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթակա տեղեկությունների շրջանակը: Օրենսդրական փոփոխությամբ հանձնաժողովը պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տվյալներից կկարողանա օգտվել առանց տնտեսվարողի հետ շփվելու:
Չհայտարարագրված և արգելված համակենտրոնացումների դեպքում առաջարկվում է սահմանել արագացված վարույթի կիրառման առանձնահատուկ պայմաններ:
Նախատեսվում է եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, օրենսդրական բազայի բարելավում: