Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրը: Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ փոքրիկի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնող դառնալ փոխնակ մոր օգնությամբ: Այդ մասին ասված է «Շենգավիթ» ԲԿ-ի Ֆեյսբուքի էջում:
Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել: Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ քաշով և 51 սմ հասակով: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:
Ծնվելուց հետո փոքրիկ Գարիկը գտնվել է նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում:
«Կլինիկայի ողջ բուժանձնակազմը յուրահատուկ պատասխանատվությամբ ու հուզմունքով է հոգ տանում փոքրիկի մասին»,- նշված է ԲԿ-ի գրառման մեջ: