Փետրվարի 26-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ:
Մասնավորապես, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա-Բերդաշեն, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Տաթև գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: