Նոր շրջադարձ հասարակությանը շոկի ենթարկած մանկապարտեզային ենթադրյալ խոշտանգումների գործում: Մեղադրյալներից մեկի պաշտպանի պնդմամբ՝ հնգամյա երեխան և անգամ նրա մայրը բռնության ենթարկվել են, բայց ո՛չ Հայաստանում:
Թե որտեղ ու ինչ պայմաններում՝ հայտնի չէ՝ նախաքննական գաղտնիք է:
Աղջնակի մոր պնդմամբ՝ մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում իր երեխայի հետ անմարդկային բաներ են արել, որոնք անգամ նկարագրելը կամ լսելը նյարդերից թույլ մարդկանց համար չէ: Եթե մանկահասակ աղջկա նկատմամբ բռնության ու ծաղրի այդ նկարագրությունները հաստատվեն, ուրեմն մեր կողքին հրեշներ են ապրում, իսկ եթե ոչ՝ պետք է պարզել, ով և ինչ վնաս է հասցրել երեխայի հոգեկան աշխարհին, որ նա կարողանում է նման մանրամասնությամբ խոշտանգման տեսարաններ վերարտադրել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան