Այսօր Ալավերդիում դիմավորել եմ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, փոխնախարար Արմեն Փամբուխչյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։
«Նախ այցելեցինք Օձունի հենակետ։ Շենքային պայմանների խնդիրների մասին նախարարին տեղեկացրել էի Ազգային Ժողովում։ Պրն. Փիլոյանը նշեց, որ միջոցներ կձեռնարկվեն Օձունի հրշեջ-փրկարարների համար բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ։
Այնուհետև Ալավերդիում հանդիպեցինք Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Նախարարը տեղում կատարեց շենքային պայմանների կարիքների գնահատում, տվեց համապատասխան հանձնարարականներ»- նշված է գրառման մեջ։