Իմ գործընկեր Արմեն Օրուջյանի հետ այսօր ստորագրել ենք ԵՊՀ-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) միջև համագործակցության համաձայնագիր, որով իրավաբանորեն ամրագրեցինք երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը: Այդ մասին ասված է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի Ֆեյսբուքի էջում։
«Համաձայնագրի շրջանակում համատեղ իրականացնելու ենք գիտնականների աջակցման «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի հետազոտական երկու նախագիծ:
Մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող այդ նախագծերը նոր հնարավորություններ կբացեն մեր գիտնականների առաջ՝ նրանց համար ապահովելով նորարական և միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ իրականացնելու միջավայր:
Բուհերի և գործարար ոլորտի ու մասնավոր այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունն է այն ճանապարհը, որը խթանելու է մեր երկրի կրթության ու գիտության զարգացումը»,- նշված է գրառման մեջ: