Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային, 5-10 մ/վ, փետրվարի 25-ին և 26-ին, մարտի 2-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում փետրվարի 26-ին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 27-28-ը, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: