• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի... 13:42
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք. Հակոբ Արշակյան
Հասարակություն
12:2524 Փտր, 2022

Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք. Հակոբ Արշակյան

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով.

«Հարգելի՛ համանախագահներ,

Հարգելի՛ տիկին դեսպան,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Երևանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր:

Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում՝ մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձևաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը: Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը:

Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովումն և ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը:

Հարգելի գործընկերներ,

Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել մեր տարածաշրջանում և դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջև կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն:

Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի և լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը:

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը և Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին:

Մեր խորին համոզմամբ՝ ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաև խաղաղության մթնոլորտին: Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևին, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

2021 թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաև Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը:

Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը և ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների և պատերազմների:

Հարգելի գործընկերներ,

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար: Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը:

Մենք կողմնակից ենք և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության: Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը:

Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարևան երկրների, այնպես էլ տարբեր ձևաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման և հարգման ուղղությամբ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում և մաղթում արդյունավետ աշխատանք»:

Դիտումների քանակ82
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ներդրումային բոլոր կանոններն ու երաշխիքները կներառվեն մեկ օրենքում 01:1209 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը նախարարության և ՄՍԾ 4 տասնյակ աշխատակցի պարգևատրել է հուշամեդալով և շնորհակալագրով 01:0809 Ապր, 2026
  • Լավատես եմ, որ իրանցիները խելամիտ կլինեն․ Վենս 01:0609 Ապր, 2026
  • Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը. Իրանի ԱԳՆ 00:4809 Ապր, 2026
  • Խորացող ճգնաժամի ֆոնին Լիբանանի հայկական համայնքը միասնական է 00:2709 Ապր, 2026
  • ԸՕ-ում փոփոխություն. պարզ համընկնո՞ւմ, թե՞ քաղաքական ենթատեքստ 00:1309 Ապր, 2026
  • «Մայիսի 28-ի զորահանդեսին կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան». վարչապետի շրջայցը Կոտայքում 00:0909 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 23:4508 Ապր, 2026
  • Ապրիլի 9-ի եղանակային կանխատեսումները 23:3308 Ապր, 2026
  • Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը 23:2208 Ապր, 2026
  • Երեք ներկայացում. աճեմյանցիների երևանյան հյուրախաղերը 23:1208 Ապր, 2026
  • Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին 23:0008 Ապր, 2026
  • Պոլիսոմնոգրաֆիա՝ պարզելու քնի ապնոէի պատճառները 22:5108 Ապր, 2026
  • ՆԳ նախարարը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին 22:4208 Ապր, 2026
  • Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:3608 Ապր, 2026
  • Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ Նիկոլ Փաշինյան 22:2308 Ապր, 2026
  • ԲԴԽ նախագահը հանդիպել է շվեդ պատգամավորների հետ 22:1508 Ապր, 2026
  • Հրդեհ Պառավաքար գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:5708 Ապր, 2026
  • Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Doing Digital Forum 2026-ին՝ կարևորելով թվային վերափոխման օրակարգը 21:4808 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 8. 2026 21:3308 Ապր, 2026
  • Հենաշարժական խնդիր ունեցող ընտրողները կարող եք փոխել քվեարկության վայրը՝ ընտրելով մատչելի տեղամաս 21:1208 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր մանկապարտեզներ, դպրոցներ և ներդրումային ծրագրեր. վարչապետը Կոտայքում էր 21:0008 Ապր, 2026
  • Ապրիլ 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5808 Ապր, 2026
  • Արև ու շատ գույներ՝ Նվարդ Հայթայանի կտավներում 20:5208 Ապր, 2026
  • Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերադառնա ՀԱՊԿ. Զախարովա 20:4808 Ապր, 2026
  • Ջերմատների հիմնման ծրագիր՝ Սյունիքի բնակավայրերում 20:4708 Ապր, 2026
  • Էստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում 20:4508 Ապր, 2026
  • Բուժաշխատողների աշխատավարձն ու առողջության ապահովագրությունը 20:4208 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները. Զախարովա 20:3608 Ապր, 2026
  • Իրանն Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունները պայմանավորել է Լիբանանում հրադադարով. Wall Street Journal 20:3108 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին 20:2508 Ապր, 2026
  • Կրեմլը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը 20:2008 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.04.2026 20:1408 Ապր, 2026
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Իրանի հետ հրադադարը դիվանագիտական աղետ է անվանել 20:0808 Ապր, 2026
  • Վթար Ալավերդի քաղաքում. կա տուժած 20:0308 Ապր, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում 19:5908 Ապր, 2026
  • Մհեր Գրիգորյանը և «Քրոնիմետ»-ի տնօրենը քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման հարցեր 19:5208 Ապր, 2026
  • Ոչնչացվել է Իրանի հրթիռային ենթակառուցվածքների ավելի քան 80%-ը. Դեն Քեյն 19:4508 Ապր, 2026
  • Կալանավորների տեղափոխման խնդիր չի լինի. ՔԿԾ-ն նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել 19:3708 Ապր, 2026
  • Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 31-ից ապրիլի 6-ը 19:2608 Ապր, 2026
  • Իրանը պետք է փոխհատուցի պատճառած վնասները. Կատարի ԱԳՆ 19:1808 Ապր, 2026
  • Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը դարձել է UNEVOC միջազգային գլոբալ ցանցի անդամ 19:1008 Ապր, 2026
  • Լուրեր 19։00 | 5000-ից ավելի պայմանագրային զինծառայող՝ 5 տարվա ծառայության ծրագրում. բանակի բարեփոխումները 19:0008 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կվերցնի հարստացված ուրան Իրանից. Հեգսեթ 18:5708 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը վերսկսվել է 18:4408 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը 18:3608 Ապր, 2026
  • Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը 18:3208 Ապր, 2026
  • Երևանի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ ամիսը. անցկացվել են ուսումնավարժանքներ 18:2408 Ապր, 2026
  • Հայաստան–Շվեդիա համագործակցություն. ժողովրդավարության զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպումներ 18:1608 Ապր, 2026
  • Քննարկվել է բիզնեսի համար մաքսային վարչարարության խաղի կանոնները հստակեցնող կարևոր բարեփոխում 18:0708 Ապր, 2026
  • Նավուրի կեսդարյա դպրոցի փոխարեն՝ նոր կրթահամալիր 17:5808 Ապր, 2026
  • Ինչպես քվեարկել, եթե ընտրողը մեկ համայնքում հաշվառված է, սակայն կանցկացնի քվեարկությունը այլ համայնքում 17:4908 Ապր, 2026
  • Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կա երկու զոհ 17:3808 Ապր, 2026
  • Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն 17:3708 Ապր, 2026
  • Կսահմանվեն էկոպարեկային ծառայողի իրավունքները 17:2908 Ապր, 2026
  • Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 17:1708 Ապր, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր 17:1008 Ապր, 2026
  • Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ 17:0408 Ապր, 2026
  • Լուրեր 17։00 | Ինչքան լավ սովորեք, այնքան դպրոցը, գյուղը, պետությունը լավը կդառնան. վարչապետը՝ Մրգաշենում 17:0008 Ապր, 2026
  • 2022-ի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թիվն ավելացել է 25,3 %-ով ՊՆ 16:5808 Ապր, 2026
  • Ուրանի հարստացում Իրանում չի լինի. Թրամփ 16:5108 Ապր, 2026
  • Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ 16:4308 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Բալահովիտ բնակավայրում կառուցված մանկապարտեզ 16:2708 Ապր, 2026
  • Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ 16:2308 Ապր, 2026
  • Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան 16:1608 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն 16:0908 Ապր, 2026
  • Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին 16:0208 Ապր, 2026
  • Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել ՍԴ դատավորի պատմուճանը 15:5408 Ապր, 2026
  • ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP 15:5008 Ապր, 2026
  • Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:4308 Ապր, 2026
  • Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան 15:3508 Ապր, 2026
  • Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է 15:2708 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել 15:2308 Ապր, 2026
  • Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը 15:1408 Ապր, 2026
  • Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունումը 15:0708 Ապր, 2026
  • Լուրեր 15։00 | Ձերբակալվել են մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ 15:0008 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 14:5808 Ապր, 2026
  • Որոշ շրջաններում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 14:5108 Ապր, 2026
  • Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետ 14:4308 Ապր, 2026
  • Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ կատարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3508 Ապր, 2026
  • Փաշինյանն այցելել է Ֆանտան բնակավայրում հիմնված վարդի ջերմատուն 14:2508 Ապր, 2026
  • Իրանը և Օմանը կարող են վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար 14:2108 Ապր, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը 14:1308 Ապր, 2026
  • Սա միլիոններ պետք է բերի համայնքին, խնդրում եմ՝ մտածե՛ք, մի լուծում գտնենք. Փաշինյանը՝ «Բջնի ամրոցի» տարածքը գերակա շահ ճանաչելու մասին 14:0408 Ապր, 2026
  • Իսրայելը պաշտպանում է Իրանի հետ հրադադարը, բայց Լիբանանի վրա այն չի տարածվում. Նեթանյահու 13:5808 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Արագյուղում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4708 Ապր, 2026
  • Պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է «Առդելիկատես» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը 13:4508 Ապր, 2026
  • Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան 13:4208 Ապր, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը 13:3508 Ապր, 2026
  • ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ 13:2608 Ապր, 2026
  • Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան 13:1608 Ապր, 2026
  • «Բջնի ամրոց» պատմության և մշակույթի հուշարձան տանող հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհը հիմնանորոգվում է 13:1508 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Լիոնում «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ոլորտային բարեփոխումները 13:0708 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Այսօր մեծ օր է համաշխարհային խաղաղության համար. Թրամփ | 08.04.2026 13:0008 Ապր, 2026
  • Գագիկ Խաչատրյանի՝ ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը կվերադարձվի Հայաստանին 12:5908 Ապր, 2026
  • Խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը կգլխավորի Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA 12:5308 Ապր, 2026
  • Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան 12:4408 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել 12:3508 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել 12:2408 Ապր, 2026
  • Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Japan IT Week միջազգային ցուցահանդեսին 12:1308 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015