• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. «Հարևաններ» Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի... 20:12
Ռեֆորմիստների կուսակցության խոստումները Ռեֆորմիստների կուսակցության խոստումները 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
28 տարվա վաղեմության սպանության գործը նորից կքննվի. առանցքում Մանվել Գրիգորյանի եղբորորդին է
Հասարակություն
19:4323 Փտր, 2022

28 տարվա վաղեմության սպանության գործը նորից կքննվի. առանցքում Մանվել Գրիգորյանի եղբորորդին է

ՀՀ դատախազությունը տեղեկացվել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994 թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ 1994 թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին (ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդի) մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման:

2018 թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994 թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին, դիտավորյալ սպանել է Հ. Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են:

«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն՝ իբր, Մհեր Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մհեր Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ: Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018 թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

2019 թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող. դատարանի 1994 թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020 թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը:

Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021 թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021 թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է:

Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչու է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ. Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ:

Ավելին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը հնարավոր է՝ եղել է սխալ, և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար»,- գրել է Գոռ Աբրահամյանը:  

 

Դիտումների քանակ61
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող 14:4914 Մայ, 2026
  • Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել 14:4614 Մայ, 2026
  • Իրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համար 14:3714 Մայ, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել 14:3414 Մայ, 2026
  • Կառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունը 14:2214 Մայ, 2026
  • Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ում 14:0914 Մայ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:0014 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել 13:5814 Մայ, 2026
  • COP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումից 13:4714 Մայ, 2026
  • Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել 13:4114 Մայ, 2026
  • Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին 13:3814 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:2714 Մայ, 2026
  • Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը 13:1314 Մայ, 2026
  • Էրդողանը ժամանել է Ղազախստան 13:0114 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | YouTube-ի նոր քաղաքականությունը Հայաստանում․ դիտումները վերածվում են եկամտի 13:0014 Մայ, 2026
  • Դեղերի պակասի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ նախարարություն 12:4214 Մայ, 2026
  • www.esc.vote-ում սկսվել է քվեարկություն Եվրատեսիլին չմասնակցող երկրների համար․ ինչպես քվեարկել Հայաստանի օգտին 12:3714 Մայ, 2026
  • Պետական աջակցություն կտրվի առավելագույնը 300-ի փոխարեն մինչև 1000 գլուխ տոհմային կենդանու ձեռքբերման համար 12:3414 Մայ, 2026
  • Անչափահաս աղջկա առևանգման և սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով մեղադրական վերդիկտ է կայացվել․ գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 12:3214 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը 12:2614 Մայ, 2026
  • 186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար 12:1814 Մայ, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող՝ շուրջ 17 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ 12:1114 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի գործով երկու անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե 12:0914 Մայ, 2026
  • Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկ կսահմանվի. ոլորտները հայտնի են 12:0614 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում. կան ձերբակալվածներ 12:0214 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևը 12:0114 Մայ, 2026
  • Պարգևատրում Բյուրականի աստղադիտարանում․ առարկայական օլիմպիադաների հաղթողներին շնորհավորել է նախարարը 11:5414 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակի էկրանային վահանակում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը․ ՀՀՌՑ-ի պարզաբանումը 11:4814 Մայ, 2026
  • Գործադիրն ընդունեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը ՀՀ-ում անցկացնելու ծախսերի նախահաշվի մասին որոշման նախագիծը 11:3314 Մայ, 2026
  • Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև 11:2014 Մայ, 2026
  • Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը․ ԿԸՀ 11:1614 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0014 Մայ, 2026
  • Կրիպտոակտիվների ոլորտում բացահայտվել են մի շարք իրավախախտումներ. ՊԵԿ-ի բացահայտումները 10:5914 Մայ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից՝ Ռուբեն Հովսեփյանից, հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ 10:3714 Մայ, 2026
  • Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ժամանակ գաղտնի այցելել է ԱՄԷ․ Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է տեղեկությունը 10:1414 Մայ, 2026
  • Աննա Վարդապետյանը ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանն անդրադարձել է դատախազին ներկայացվող պահանջներին 10:0914 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Եթե երկաթուղու կոնցեսիոն կառավարումը գնի 3-րդ երկիր, ԵՄ-ն ներդրումներ կանի. փորձագետ 10:0014 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն 09:5014 Մայ, 2026
  • Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ․ ինչ հարցեր են քննարկել Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը 09:4414 Մայ, 2026
  • Ինչը կարող է երաշխավորել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունությունը․ Սին Թրամփի հետ զրույցում ընդգծումներ է արել 09:3114 Մայ, 2026
  • Ժամանակակից արվեստի և գրահրատարակչության միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտում ընդգրկված է 5 հիմնական ուղղություն 09:1714 Մայ, 2026
  • Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին 08:4614 Մայ, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:1214 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0114 Մայ, 2026
  • Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով Չինաստանում է 00:4114 Մայ, 2026
  • Քարոզարշավի ընթացքը Ռեֆորմիստները գնահատում են լավ, ոգևորող, ոգեշնչող 00:2214 Մայ, 2026
  • Մեր քաղաքականությունը ութ հազար մարդու բերել է ՀՀ. ՔՊ-ն հանդիպումների շարք է անցկացրել Արագածոտնում 00:0414 Մայ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի հաշվառման-քննական բաժնի նոր շենքի աշխատանքային պայմաններին 23:3813 Մայ, 2026
  • «Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը համար 17-ն է 23:1413 Մայ, 2026
  • Վերադարձ նախագահական մոդելին, նոր ատոմակայան, ջրի կառավարման նախարարություն. ինչ է առաջարկում ՀԱԿ-ը 23:0013 Մայ, 2026
  • Երկաթգծի շուրջ զարգացումները պարզ կդառնան ընտրությունների արդյունքում. ԵՄ հռչակագիրն ու ՌԴ արձագանքը 22:5113 Մայ, 2026
  • Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ 22:4313 Մայ, 2026
  • Քո ձայնը խորհրդարանում. Հանուն Հանրապետության կուսակցության քարոզարշավը Կոտայքում 22:3013 Մայ, 2026
  • Ժամը 19:55-ի դրությամբ Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին մասնակցել է շուրջ 2250 մարդ․ ԻՔՄ 22:2113 Մայ, 2026
  • Ըմբիշ Ալեքսան Շալջյանն արծաթե, Վազգեն Վարդանյանը՝ բրոնզե մեդալակիր․ վաղը պայքարի մեջ կմտնի Արիանա Մարտիրոսյանը 22:1213 Մայ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Կարապետյանի հետ 22:0513 Մայ, 2026
  • Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը 21:5113 Մայ, 2026
  • Հայ ժամանակակից երաժշտության 10-րդ փառատոնը՝ Վանաձորում 21:4213 Մայ, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:2813 Մայ, 2026
  • Լուրեր 21։00 | 3-րդ ուղի չկա. փորձագետը՝ ընտրություններից հետո երկաթգծի ճակատագրի մասին 21:0013 Մայ, 2026
  • Մայիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Մայ, 2026
  • Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից 20:4013 Մայ, 2026
  • Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն 20:3413 Մայ, 2026
  • Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը 20:2813 Մայ, 2026
  • Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները 20:2213 Մայ, 2026
  • Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 20:2013 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ են բացահայտել 20:1413 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 13. 2026 20:0613 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքեր 19:5813 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2026 19:4913 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ 19:3713 Մայ, 2026
  • Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ 19:2813 Մայ, 2026
  • roadpolice.am կայքում հերթագրումները ժամանակավորապես անհասանելի են․ ՆԳՆ խոսնակ 19:2113 Մայ, 2026
  • Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են լսվել, երբ իշխանությունները փորձել են ձերբակալել սենատորի 19:1213 Մայ, 2026
  • Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է 19:0313 Մայ, 2026
  • 6-ժամյա պայքար. կտրված վերջույթը բարեհաջող վերապատվաստվել է 18:5413 Մայ, 2026
  • Կարեն Օհանյան. «Չառլիի երազը» 18:4213 Մայ, 2026
  • Թափոնների վերամշակում՝ արտադրողի պատասխանատվությամբ 18:3113 Մայ, 2026
  • ՀՀ ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ 18:3013 Մայ, 2026
  • Մարդու իրավունքները՝ Գեղարքունիքում. ՄԻՊ-ի այցը 18:2013 Մայ, 2026
  • Վթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դին 18:1213 Մայ, 2026
  • Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան 18:0413 Մայ, 2026
  • Քննարկվել են COP17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատասխանատուներին 17:5613 Մայ, 2026
  • Ջրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ 17:4713 Մայ, 2026
  • Սենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում 17:3813 Մայ, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին 17:2913 Մայ, 2026
  • Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ, և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանները կարևոր են. ԵԽԽՎ պատվիրակություն 17:1913 Մայ, 2026
  • «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Արուճի եկեղեցում 17:1013 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | ԵՄ-ն բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը վիզաների ազատականացման գործընթացում 17:0013 Մայ, 2026
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 16:5913 Մայ, 2026
  • Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիր 16:5113 Մայ, 2026
  • Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց 16:4513 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 16:3613 Մայ, 2026
  • Շվեդիա և Դանիա. արտահանման նոր շուկաներ ՓՄՁ-ների համար 16:2713 Մայ, 2026
  • Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա. Թրամփ 16:1713 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասին 16:0813 Մայ, 2026
  • Կապանում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ հայտնաբերվել է չստուգաչափված չափիչ սարք 16:0813 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյան 16:0413 Մայ, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 491 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:5813 Մայ, 2026
  • «Ուժեղ ընտրակաշառք». ՀԿԿ գաղտնալսման «հերոսները» դարձյալ Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են 15:5013 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015