• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը. Վահրամ Դումանյան
Հասարակություն
13:0322 Փտր, 2022

Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը. Վահրամ Դումանյան

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Օրակարգային հարցերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որի շրջանակում աշակերտներին հուզող հարցերին պատասխանել են նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես Ժ. Անդրեասյանն է ներկայացրել, խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 45 աշակերտներ, այդ թվում՝ ոչ պետական դպրոցներից: Համաձայն աշխատակարգի՝ սահմանված է աշակերտական խորհրդի նիստ գումարել տարվա մեջ 2 անգամ, ինչը, ըստ Անդրեասյանի, ամենևին չի սահմանափակում հրատապ և հուզող հարցերի քննարկման հնարավորությունները:

«Մենք շատ կարևորում ենք աշակերտական խորհրդի դերը, քանի որ կարծում ենք, որ այստեղ ներգրավված աշակերտներն էլ իրենց գործառույթն ունեն՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին իրազեկել իրենց միջավայրում՝ դպրոցում՝ համագործակցելով այլ դպրոցների աշակերտական խորհուրդների հետ»,- ասել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կկազմակերպվի առանձին հանդիպում, որտեղ «Ջինիշյան» հիմնադրամը կներկայացնի աշակերտական խորհրդի զարգացման վերաբերյալ առաջարկներ:

Փոխնախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հետ առանցքային անելիքը նաև այն է, որ վերջինիս հետ քննարկվում են ոլորտին առնչվող հիմնարար փաստաթղթերը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտական խորհրդի նոր կազմին, մաղթել արդյունավետ աշխատանք և իրազեկել ներկայում շրջանառվող կարևոր փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին: Նախարարը խորհուրդ է տվել ծանոթանալու նախագծին և ընդգծել է, որ 2 սկզբունքային հարց է դրված նախագծի հիմքում. առաջինը՝ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և պետք է գտնել ճանապարհը՝ ստեղծելու ինքնաբացահայտման պայմաններ:

«Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը: Միայն այս տարբերակով կկարողանանք բացահայտել, հասկանալ մեր կարողությունների սահմանը»,- ասել է նախարարը:

Նա ներկայացրել է նաև երկրորդ սկզբունքը. «Սկսած նախադպրոցականից մինչև բուհական կրթություն՝ բոլոր փուլերում կրթությունը պետք է լինի որակյալ և մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա, և այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին: Գիտելիքը պետք է նպաստի ճիշտ մտածելակերպի ձևավորմանը: Եթե ճիշտ մտածենք, ճիշտ որոշումներ կկայացնենք և արդյունքում կլինենք նաև անվտանգ»: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշակերտական խորհրդի անդամներին ներկայացրել է ռազմավարության հիմնական թիրախները. «Փորձելու ենք ավելի համապարփակ մոտեցումներով այսօրվա դպրոցի խնդիրները 2030 թ. տեսնել լուծված ենթակառուցվածքների, լաբորատոր հագեցվածության, գույքի, ռեսուրսների հասանելիության առումով»:

Երկրորդ թիրախը, ըստ փոխնախարարի, ուսուցիչների աշխատանքային պայմաններն են, վարձատրության համակարգը, ինչն էապես պետք է բարելավվի՝ ստեղծելով մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ: Ժ. Անդրեասյանն ընդգծել է. «Պետք է գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից, որպեսզի երիտասարդները ձգտեն՝ դպրոց մտնելու, մանկավարժությամբ զբաղվելու»:

Երրորդ կարևոր ուղղությունը դպրոցների կառավարման և ֆինանսավորման մոդելի փոփոխությունն է. վարչատնտեսական կառավարումը կառանձնացվի բովանդակային կառավարումից: Աշակերտների թվով պայմանավորված ֆինանսավորումից անցում կկատարվի դեպի դասարանների թվով պայմանավորված ֆինանսավորում՝ ավելի քիչ թվով երեխաներով դասարաններ ունենալով և բարձրացնելով կրթության որակը:

Որպես որակական ցուցանիշ՝ սահմանվել է, որ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից բարձր բավականին հավակնոտ ցուցանիշներ:

Փոխնախարարը կարևորել է նաև արտադպրոցական գործունեությունը՝ նշելով, որ առանձին որակական ցուցանիշներ են սահմանվել երեխաների ստեղծագործական և ֆիզիկական ակտիվություն ենթադրող աշխատանքը և հանրային նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը:

Փոխնախարարի՝ ռազմավարության հիմնական ուղղություններն ու թիրախները ներկայացնելուց հետո աշակերտները նախարար Վահրամ Դումանյանին և տեղակալ Ժաննա Անդրեասյանին ուղղել են իրենց հուզող հարցերը թե՛ ռազմավարության, թե՛ առհասարակ կրթության ոլորտի վերաբերյալ: Հարցերը վերաբերել են հիմնականում դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանը, «ՆԶՊ» առարկայի դերի բարձրացմանը, հեռավար ուսուցման ցածր արդյունավետությանը և այլն:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն աշակերտներին կոչ է արել անպայման ուսումնասիրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրա վերաբերյալ առաջացած հարցերն ուղղել պատկան մարմնին՝ համագործակցաբար դրանք քննարկելու և համարժեք լուծում տալու նպատակով:

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թիվը 13:0008 Սեպ, 2026
  • ԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում 12:5608 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին 12:4708 Սեպ, 2026
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015