Փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 23-24-ը, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: