Փետրվարի 1-ին Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը մրցակցին հաղթել է 9:2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Գոլերը՝ Ռոզենսկի, 7, Վիտինյո, 13, Մելքոնյան, 15, 31, Խրոմիխ, 18, Նևեդրով, 23, Մաշումյան, 29, 36, Մելիքյան, 33 (Հայաստան), Բարել, 14, 26 (Իսրայել):
Թիմերի միջև ընկերական երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։