Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամսի:
«Այս նոր չորսամսյա ժամկետը ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվելու է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո»,- ասված է գրառման մեջ: