Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝
-
ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով.
-
ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ).
-
ատամի հեռացում` ըստ ցուցումների.
-
սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։
Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ
այստեղ: