2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 899 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 150 կարգապահական տույժեր, այդ թվում՝
հայտարարվել է «Նկատողություն»՝ 99,
հայտարարվել է «Խիստ նկատողություն»՝ 25,
պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 24:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննությունների 47 նյութ: Դրանցից՝
-
3-ով նյութերը քննարկման փուլում են.
-
16-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ բողոքի, 2-ը՝ վաղեմությունն անցնելու, 13-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով).
-
28-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
-
7-ը կարճվել են (2-ը՝ գործուն զղջալու, 5-ը՝ հանցակազմի բացակայության հիմքերով),
-
1-ը միացվել է,
-
17-ը գտնվում են նախաքննության փուլում,
-
3-ն ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում։
2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 29 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ:
Քննարկման արդյունքներով ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր. 1 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 20 ծառայող ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։