Ազգային ժողովում ՄԻՊ թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ պարեկային ոստիկանության մասին պատգամավորներից մեկի հարցին:
«Մեր երկրում այս ծառայությունը լիովին նոր է: Մենք, որպես պատասխանատուներ, ամենաշատն ուշադրություն ենք դարձրել բացասական կարծիքներին ու գնացել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից: Ծառայության որակը մի բան էր, որտեղ մենք կոմպրոմիսին հնարավորություն ու մոտեցում չենք ունեցել: Ասել, որ փառահեղ գոհ եմ վերջնական արդյունքներից, բնականաբար ոչ, որովհետև ծառայությունը Երևանում գործարկվել է 2021 թվականի հուլիսից, բայց կոնկրետ փաստեր ունենք, որ պարեկային ծառայությունը գորունեությունը հաջողել է, այն հասել է նպատակին, ունենք պրոֆեսիոնալ, բարեվարք, մասնագիտական իրավապահ ծառայություն, որն ամենակարճ ժամանակում ու դժվարին իրավիճակում հասնում է հանրությանը»,- ասաց Գրիգորյանը:
Խոսելով վիճակագրական տվյալների մասին՝ Գրիգորյանը մեջբերեց մի թիվ, որը խիստ կարևոր է համարում:
«Վրաերթերի դեմ պայքարելու ամենալավ օրինակը ոչ սահմանված վայրերում հետիոտնի անցման արձանագրություններն են: 2020-ին, երբ պարեկային ծառայությունը չէր գործում, արձանագրվել է 0 դեպք, 2021 թվականի 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 3267 դեպք»,- ասաց Գրիգորյանը: