Եվրամիությունը ողջունում է երկկրողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու՝ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը, հայտնել է Պետեր Ստանոն:
ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը, ասել է Խավիեր Կոլոմինան:
ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական երկխոսությունը և դիվանագիտության ու բանակցությունների միջոցով առկա տարաձայնությունները կարգավորելուն ուղղված ջանքերը, հայտնել են Պետդեպարտամենտից:
Չինաստանը և Իրանը հայտարարել են 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին։
Եթե Իրանի միջուկային գործարքի բանակցությունները չարագանան և արդյունք չգրանցվի, պատժամիջոցները չեն չեղարկվի. Ժան-Իվ Լը Դրիան:
Ղազախստանում իրավիճակի կարգավորման մեջ բեկում է նկատվում՝ հայտարարել է Ստանիսլավ Զասը։
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պատրաստ են կրկին հանդիպելու Ռուսաստանի հետ:
Եվ օրվա կորոնաթվերը. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 293 նոր դեպք, առողջացել է 106, մահացել՝ 3 մարդ: