• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:31
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ռեադմիսիոն համաձայնագրերով 2021-ին ստացվել է 785 ռեադմիսիոն հայց 1354 անձանց մասին. Միգրացիոն ծառայություն
Հասարակություն
15:3211 Հնվ, 2022

Ռեադմիսիոն համաձայնագրերով 2021-ին ստացվել է 785 ռեադմիսիոն հայց 1354 անձանց մասին. Միգրացիոն ծառայություն

Ռեադմիսիոն հայցերի վիճակագրություն

Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021 թ. ստացվել են 785  ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%):

Վերաինտեգրման աջակցության պետական ծրագիր

ՀՀ Կառավարության 2021 թ․ մայիսի 6-ին N 706-Լ որոշմամբ ՀՀ Կառավարության 2020 թ․ մարտի 19-ի N 336-Լ «Հայաստանի Հանրապետության վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակացության պետական ծրագրի» մասին որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին։

ՀՀ Կառավարության կողմից 2021 թ․ մայիսի 6-ին N 336-Լ որոշման փոփոխության արդյունքում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում այժմ կարող են դիմել ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կհամապատասխանեն հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

1) բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).

2) հաշմանդամություն ունեցող անձինք։

Ծրագրի շրջանակում՝ 2021 թ․  ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից (12), ՌԴ-ից (4), Շվեդիայից (2), Ֆրանսիայից (1),Ավստրիայից (1) և Շվեյցարիայից (1) են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու։

Վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ վերադարձող հատուկ կարիքներ ունեցող շահառուներին օդանավակայանից դիմավորելու, իրենց կարիքներին համապատասխան հաստատություններում տեղավորելու ուղղությամբ։

Միգրացիոն ծառայություն դիմած շահառուներին տրամադրվել է տեղեկատվություն ՀՀ օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության մասին։ Ծառայության աշխատակիցները Հայաստան վերադարձող քաղաքացիների կարիքների գնահատման հարցաթերթի միջոցով վարել են հարցազրույց՝ վեր հանելով շահառուների հիմնական կարիքները, իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները շահառուներին համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։ Շահառուներին ներկայացվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը ինչպես Միգրացիոն ծառայությունում, այնպես էլ տնայցերի կամ հեռախոսազանգերի միջոցով։ Բնակվարձի փոխհատուցման գումարը նպատակային օգտագործելը պարզելու համար՝ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել է ծրագրի շահառուների ամենամսյա մշտադիտարկում՝ հեռախոսազանգերի միջոցով։

Հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրեր և կիրարկման արձանագրություններ

Ծառայությունն ակտիվորեն մասնակցել է միգրացիայի հարցերով միջազգային համաձայնագրերի, մասնավորապես` հետընդունման (ռեադմիսիայի) մի շարք միջպետական համաձայնագրերի նախապատրաստման և կնքման գործընթացներին: 2013 թ. ապրիլի 19-ին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև  առանց  թույլտվության  բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»  համաձայնագրի շրջանակներում 2021թ.-ի ընթացքում կիրարկման երկկողմ համաձայնագրեր են ստորագրվել  Լեհաստանի Հանրապետության (հոկտեմբերի 29-ին) և Լիտվայի Հանրապետության (հունիսի 15-ին) հետ։  2021թ․ հոկտեմբերի 8-ին ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը։

Վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի աշխատանքներ

2021թ․ ընթացքում Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնա­խնդիրներով զբաղվող կազմակերպություն­ների ֆորումի երեք հանդիպում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված խնդիրներ, դրանց լուծմանը միտված քայլեր, ոլորտի պետական քաղաքականության հետ կապված հարցեր։ Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են արձանա­գրութ­յուն­ների մեջ, որտեղ, բացի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերի ներկայացումից, ամփոփվել են նաև ֆորումի անդամ հանդիսացող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրերում 2021թ․ ընթացքում տեղի ունեցած վերջին զարգացումները, փոփոխություններն ու առաջիկա անելիքները։

Միջազգային համագործակցություն

  • Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Միգրացիոն Քաղաքականության Միջազգային Կենտրոնի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի հզորացման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT ARMENIA) ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել մարտի 15-ին: Ընտրվել է ծրագրի կրթական փուլի իրականացման գործընկերը՝ «ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատոր» հիմնադրամը։ Կազմակերպվել է հանրային իրազեկման լայնածավալ արշավ։ Իրականացվել են 12 մարզային և համայնքային իրազեկման այցեր։ Մինչև նոյեմբերի 30-ը ծրագիրն ստացել է 126 հայտադիմում: Ներկայում կատարվում է հայտադիմումների նախնական ուսումնասիրում ու հեռախոսային հարցազրույցներ դիմորդների հետ, ինչի հիման վրա կառանձնացվեն ուսումնական փուլի մասնակիցները: Ուսումնական փուլի մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարից: Դասընթացին առանց բացակայությունների մասնակցած, քննությունը հաջողությամբ հանձնած ու մրցութային հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բիզնես-պլան մշակած 25-30 մասնակիցները կդառնան ծրագրի շահառու և ծրագրի կողմից հատկացվելիք 2000-10000 եվրո չափի դրամաշնորհի (և նույն չափի սեփական ներդրման)  օգնությամբ հնարավորություն կստանան հիմնել կամ ընդլայնել սեփական գործը:
  • 2021 թ. ավարտվեց ՀՀ և ԵՄ և Ատոմային էներգիայի Եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) վավերացման գործընթացը և մարտի 1-ից այն ամբողջովին ուժի մեջ մտավ։ Համաձայնագրի  3-րդ մասի 14 և 15-րդ հոդվածները վերաբերում են «Միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման հարցերի վերաբերյալ համագործակցությանը, անձանց տեղաշարժին և հետընդունմանը»։
  • Միգրացիոն ծառայության կողմից աշխատանքներ են տարվում Եվրոպական միգրացիոն ցանցին (ԵՄՑ) դիտորդի կարգավիճակով միանալու ուղղությամբ: Այն Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և համայնքային կառույցների պատկան մարմինների հետ։ Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ., միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը  և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելն է`  Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Հոկտեմբերի 25-ին ԵՄՑ հետ համագործակցության տեսլականը և Հայաստանի՝ դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը քննարկելու նպատակով Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությունը այցելեց Հայաստան։ Ներկայումս ընթացքի մեջ է Հայաստանի կողմից Ցանցին միանալու գործընթացը։
  • Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակում «Վերաինտեգրման» բաղադրիչին ավելացած 2-րդ՝ «Կարողությունների զարգացման» բաղադրիչը մեկնարկեց հուլիսի 1-ից և աշխատանքներում ներգրավվեց հոգեբան, որը հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել ինչպես Ծառայության շահառուներին, այնպես էլ աշխատել է քաղաքացիներին սպասարկող մասնագետների հետ։  Վերջիններս վերապատրաստվել են նաև հաղորդակցության հմտությունների զարգացման ուղղությամբ։  «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագրի շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանում 2021թ-ի դեկտեմբերի 1-ից գործում է տեղեկատվական կետ՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին աջակցության տրամադրման հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով։

Միջոցառումներ, հանդիպումներ

  • Հոկտեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ ՄՄԿ Միգրացիայի մասին Միջազգային երկխոսության (IOM’s International Dialogue on Migration (IDM)) երկրորդ առցանց նիստը՝ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում» թեմայով՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Նոյեմբերի 15-16-ը ՄԾ և ՄՄԿ հայաստանյան առաքելության համատեղ ջանքերով՝ Նորվեգիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի շրջանակում  կազմակերպվել էր «Վերադարձը, վերաինտեգրումը և աշխատանքային միգրացիան նոր կորոնավիրուսային համավարակի համատեքստում» թեմայով տարածաշրջանային երկրորդ թեմատիկ առցանց ձևաչափով համաժողովը, որն այս տարի հյուրընկալում էր Հայաստանը։  
  • Նոյեմբերի 29-ին կայացել է «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստը՝ ՄԾ պետի մասնակցությամբ։
  • Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՄՄԿ «Հայաստանում և Վրաստանում միգրանտների իրավունքների և լավ կառավարման խթանում» (EMERGE) ծրագրի համակարգող մարմնի 2-րդ նիստը, որին մասնակցում էր նաև Միգրացիոն ծառայության պետը։
  • Դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից (Ժնև) կազմակերպվել էր բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Միգրացիոն ծառայության պետն առցանց մասնակցեց հանդիպմանը։
  • Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Վիեննայի 2021թ. միգրացիոն ամենամյա համաժողովը, որն անցկացվում էր «Միգրացիոն գործընկերության վերանայում. մարտահրավերներ, հնարավորություններ և ռազմավարություններ» խորագրով։ Միգրացիոն ծառայության պետը Վիեննայում մասնակցել է համաժողովին։
  • Նոյեմբերի 22-ին Պրահյան գործընթացների անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կայացել է առցանց հանդիպում՝ նվիրված Նախարարական հռչակագրի և գործողությունների ծրագրի քննարկմանը, որը պետք է ընդունվի հաջորդ տարում՝ Նախարարական համաժողովի ընթացքում։ Նախարարական հռչակագրի և Պրահայի գործընթացի գործողությունների ծրագրի (2023-2027) տեքստերի աշխատանքային տարբերակները քննարկվել են Միգրացիոն ծառայությունում։
  • Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) բարձրաստիճան պաշտոնյաների 7-րդ կլոր սեղան քննարկումը՝ վերադարձի հարցերի վերաբերյալ։
  • 2021 թ․ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական` 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

 

Դիտումների քանակ84
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները 17:5916 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները 17:5316 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ գոյաբանական պատերազմ է մղում. Ղալիբաֆ 17:4616 Հլս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 17:3716 Հլս, 2026
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել 17:2316 Հլս, 2026
  • Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 17:1416 Հլս, 2026
  • Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել 17:0316 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 / ԱՄՆ-ը չի պատրաստվում իշխանափոխության համար ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Վենս 17:0016 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները 16:5916 Հլս, 2026
  • Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 16:5216 Հլս, 2026
  • 9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար 16:4116 Հլս, 2026
  • ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար 16:2916 Հլս, 2026
  • Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին 16:1816 Հլս, 2026
  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը 16:0616 Հլս, 2026
  • ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո 15:5716 Հլս, 2026
  • Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ 15:4416 Հլս, 2026
  • Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը 15:2916 Հլս, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները 15:1816 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները 15:0816 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծառուկյանի միայն ապօրինի միջոցները 106 մլրդ դրամ են. ԳԴ-ն պահանջում է ևս 117 գույք 15:0016 Հլս, 2026
  • Սթարմերը ժամանել է Կիև՝ հավաստիացնելու Լոնդոնի անսասան աջակցությունը Ուկրաինային 14:5416 Հլս, 2026
  • Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ 14:4716 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 14:3616 Հլս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով 14:2416 Հլս, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 148 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1216 Հլս, 2026
  • Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 13:5816 Հլս, 2026
  • Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, որը ձերբակալված էր 2024 թվականից. Թրամփ 13:4216 Հլս, 2026
  • ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը 13:1916 Հլս, 2026
  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը. ՌԴ ԱԳՆ 13:0716 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ-ՀՀ՝ 74-26% բաժնեմասերով հիմնադրվում է TRIPP զարգացման ընկերությունը. Միրզոյան 13:0016 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է 12:5916 Հլս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 12:4916 Հլս, 2026
  • Կառավարությունը հաստատեց ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով տնտեսվարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը 12:3716 Հլս, 2026
  • Գյումրիում դանակահարության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ոստիկանության հերքումը 12:2516 Հլս, 2026
  • Կառավարությունը կսահմանի պետական համակարգերում տվյալների մուտքագրման միասնական ստանդարտ 12:1316 Հլս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 12:1016 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:0416 Հլս, 2026
  • Սկսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը. Կառավարությունը որոշում ընդունեց 11:5916 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել աշխատանքների ընթացքին 11:4916 Հլս, 2026
  • «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել 11:3916 Հլս, 2026
  • 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար ՀՀ մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 11:2616 Հլս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր և վիրավորներ 11:2216 Հլս, 2026
  • Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները 11:1216 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0016 Հլս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 10:4416 Հլս, 2026
  • Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար 10:3916 Հլս, 2026
  • Լուրեր 10։00 | Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Վարչաֆեստ» փառատոնը. մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ 10:0016 Հլս, 2026
  • Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ 09:4816 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան 09:4316 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:4016 Հլս, 2026
  • Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը 09:1216 Հլս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 08:4716 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3716 Հլս, 2026
  • Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը 08:2016 Հլս, 2026
  • Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները 08:0116 Հլս, 2026
  • Վերահաստատվել է հայ-բուլղարական համագործակցության ամրապնդման հանձնառությունը 01:0916 Հլս, 2026
  • Հաղարծին բնակավայրում տևական ժամանակ գազամատակարարման դադարեցում կլինի 00:4216 Հլս, 2026
  • Ավետիք Իսահակյանը՝ թվային մուսա 00:2216 Հլս, 2026
  • Առաջին անգամ տարածաշրջանում՝ կրծքագեղձի բիոպսիա՝ ՄՌՏ հսկողությամբ 23:4415 Հլս, 2026
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա 23:1915 Հլս, 2026
  • ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Վարդենիս 22:5815 Հլս, 2026
  • Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ 22:4515 Հլս, 2026
  • ՄԿՈՒ-ում ներդրվում է նոր հավատարմագրման մոդել 22:3015 Հլս, 2026
  • ՔՊ-ն չմասնակցեց Գյումրու ավագանու նիստին. 4 խմբակցությունները նոր կանոնակարգ ընդունեցին 22:1415 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները կայուն զարգացման ոլորտում 21:5115 Հլս, 2026
  • Յուլիս 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4215 Հլս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Երևանի Կամերային թատրոն է այցելել 21:3515 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2026 21:2015 Հլս, 2026
  • Հավաքվել, ստեղծել երաժշտական խմբեր ու լավ երաժշտություն. «Վարչաֆեստի» գլխավոր մրցանակը 4 մլն դրամ է 21:0915 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | «ԹՐԻՓՓ +»-ը կղեկավարի Սոկոլովը. ինչ է հայտնի ՌԴ-ում ծնված ամերիկացի ներդրողի մասին 21:0015 Հլս, 2026
  • ԱՄՆ-ում Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամ կհայտնվի 20:5915 Հլս, 2026
  • Ըստ քարտեզագետի՝ սահմանազատումը 10-20 տարի կարող է տևել, պետք է սկսել Մեղրիից՝ ԹՐԻՓՓ-ի հատվածից 20:5415 Հլս, 2026
  • Սպասվում է լայնածավալ բախում Եմենում՝ Սաուդյան Արաբիային հավատարիմ ուժերի և հութիների միջև 20:4915 Հլս, 2026
  • Իրատեսական է ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչև իմ նախագահական ժամկետի ավարտը. Թրամփ 20:4415 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015