• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները Տեղի է ունեցել Նիկոլ... 02:35
Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ, մենք հետևելու ենք ձեր ելույթներին, սպասելու ենք մեծ հաղթանակների. Արայիկ Հարությունյան Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ,... 00:30
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկայացվել է աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման... 00:10
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:1008 Հնվ, 2022

Հայաստանում ամենաարագ զարգացող մեսենջերը Տելեգրամն է. SimilarWeb

Հայաստանում ամենաարագ զարգացող մեսենջերը Տելեգրամն է. SimilarWeb վերլուծական կենտրոնի ուսումնասիրության տվյալն է: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը պատճառներից մեկը համարում է վերջին շրջանում Ֆեյսբուքի կիրառած որոշ սահմանափակումները, մասնավորապես, քաղաքական բովանդակության տարածման արգելքն ու փաստերի ստուգումը, կեղծ տեղեկատվության արգելափակումը:

Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Այս տարի էլ՝ Հայաստանում ընտրություններից առաջ, մենք տեսանք, որ երրորդ կողմի փաստեր ստուգողների միջոցով որոշակի քոնթենտ Ֆեյսբուքից հեռացնում էր, այս ամենը հաշվի առնելով՝ Տելեգրամը սրանց ֆոնին իր՝ եթե ոչ ազատությամբ, ապա նույնիսկ սանձարձակությամբ աչքի է ընկնում, այնտեղ ամեն ինչ կարելի է: Դրա համար էլ այն մարդիկ, ովքեր ուզում են միանգամից աղբյուրից քոնթենտ ստանալ, շատ հաճախ ձգտում են Տելեգրամի նման հարթակներ:

Տելեգրամի օգտատերերի կտրուկ աճը Հայաստանում սկսվել է 2018 թվականից: Մասնագետն ընդգծում է՝ դրան նպաստել են նաև լրատվամիջոցները, որոնք շատ արագ սկսեցին նաև այս հարթակում դիրքավորվել:

Արթուր Պապյան - Այդ ժամանակ նույնիսկ տվյալներ հրապարակվեցին, որ Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածը պարբերաբար Տելեգրամն էր լինում: Դա առաջնահերթ կապված էր այն բանի հետո, որ Տելեգրամը փորձում է նաև որպես լրատվական հարթակ աշխատել, տալիս է շատ լավ հնարավորություն կայքերի տերերին, ադմինիստրատորներին, բլոգերներին իրենց քոնթենտը տարածելու, և, փոխադարձաբար էլ, այդ մարդիկ բերում են իրենց լսարանին դեպի Տելեգրամ հարթակ:

Տելեգրամն արդեն ոչ միայն բովանդակություն սպառող, այլև թելադրող է: Հատկապես ընտրությունների ընթացքում քիչ չէին տելեգրամյան ալիքները, որոնք սկանդալային գրառումներ էին անում տարբեր թեկնածուների վերաբերյալ, իսկ այդ տեղեկատվությունը կարճ ժամանակ անց տեղափոխվում էր այլ հարթակներ, լրատվամիջոցներ: Այդուամենայնիվ, քաղաքացիների պնդմամբ՝ միայն քաղաքական քննարկումները չեն, որ իրենց տանում են Տելեգրամ:

Տելեգրամի ազատությունը երբեմն կարող է օգտագործվել ոչ այնքան բարի նպատակով՝ նկատում է տեղեկատվական անվտանգության փորձագետը: Հայտնի են նաև խարդախության դեպքեր: Օրինակներից մեկը Հայաստանում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության և Տելեգրամով դրանց վերադարձի գումար շորթելն է:

Արթուր Պապյան - Տելեգրամը շատ են օգտագործում նույնիսկ կիբեռհանցագործները, որովհետև այնտեղ ցենզուրա չկա, խմբերի ադմիններին թաքցնում է Տելեգրամը, շատ դժկամությամբ է պատասխանում քոնթենտ հեռացնելու բողոքարկումներին:

Տելեգրամից ամբողջ աշխարհում օգտվում է 50 միլիոնից ավելի անձ: Ի տարբերություն Հայաստանի, աշխարհում ամենաարագ աճող օգտատերերի թիվն ունի Վոթսափը: Հավելվածից ակտիվ օգտվում է 2.5 միլիարդ մարդ:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ27
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է 08:1423 Մայ, 2022
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները 02:3523 Մայ, 2022
  • Հայաստանի հավաքականի սիրելի մարզիկներ, մենք հետևելու ենք ձեր ելույթներին, սպասելու ենք մեծ հաղթանակների. Արայիկ Հարությունյան 00:3023 Մայ, 2022
  • Հանրայինի թիմն ապահովել է Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության անխափան հեռարձակումը. լուսանկարներ 00:2023 Մայ, 2022
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկայացվել է աննախադեպ շոու՝ լուսային և գրաֆիկակական նորովի մատուցմամբ 00:1023 Մայ, 2022
  • Հայտնի են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների մրցակիցները 23:1122 Մայ, 2022
  • ԱԳ նախարարի բրյուսելյան այցը խթանել է ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցության օրակարգը 22:4922 Մայ, 2022
  • Ճգնաժամներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների կատարելագործման առաջարկներ. ինչ է քննարկվել Մոսկվայում 22:3222 Մայ, 2022
  • Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն. Վահան Քերոբյան 22:1022 Մայ, 2022
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 22.05.2022 22:0022 Մայ, 2022
  • Օրենքի փոփոխությունից հետո ցմահ դատապարտված 30 անձ կարող է դիմել ազատման համար 21:4322 Մայ, 2022
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն. բացման արարողություն 21:4222 Մայ, 2022
  • Բրյուսելում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը 21:3122 Մայ, 2022
  • Երբ hյուսիսը կկապվի հարավին. Հայաստանով անցնող խոշորագույն ճանապարհի դժվարությունները 21:2522 Մայ, 2022
  • Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ 21:1822 Մայ, 2022
  • Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21:0622 Մայ, 2022
  • Սկսվել է «Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համաշխարհային նախագիծը | Հարցազրույց Կարինե Էվոյանի հետ 20:1822 Մայ, 2022
  • Մոնոպոլ ընկերությունն է որոշել՝ ինչ գին պետք է ունենա գովազդը և որ հեռուստաընկերությանը տրվի. աուդիտ 20:1122 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ 19:3722 Մայ, 2022
  • Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը. Մխիթար Հայրապետյան 19:3522 Մայ, 2022
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.05.2022 19:2322 Մայ, 2022
  • Չքաղաքականացնե՜լ. Արմեն Փամբուխչյանի տանը 18:4022 Մայ, 2022
  • Հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները կարելի է հաղթահարել միայն կարող ուժերի համախմբվածության միջոցով. Արցախի նախագահ 18:2322 Մայ, 2022
  • Արցախի ապագայի երաշխավորման համար ժողովրդագրությունը կարևոր ուղղություններից է. Արտակ Բեգլարյան 16:0522 Մայ, 2022
  • Ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Մարզահամերգային համալիր, երկնքում Ձեզ անակնկալ է սպասվում. Արայիկ Հարությունյան 15:5522 Մայ, 2022
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 6-9 աստիճանով 14:1822 Մայ, 2022
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել 13:5622 Մայ, 2022
  • Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան 13:3022 Մայ, 2022
  • Այսօր նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը 13:1122 Մայ, 2022
  • Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. Հռիփսիմե Խաչատրյան 12:5522 Մայ, 2022
  • Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում անհետացած քաղաքացուն 12:4322 Մայ, 2022
  • Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ 10:2722 Մայ, 2022

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015