• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աղոթում ենք, որ Բեթղեհեմի հավիտենական կյանքով պայծառակերպվի մեր ազգի կյանքը. Արամ Ա կաթողիկոս
Հասարակություն
19:5605 Հնվ, 2022

Աղոթում ենք, որ Բեթղեհեմի հավիտենական կյանքով պայծառակերպվի մեր ազգի կյանքը. Արամ Ա կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը Սուրբ Ծննդյան հայրապետական պատգամ է հղել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Յովհաննէս Առաքեալ իր Առաջին Ընդհանրական Նամակը կը սկսի վկայելով, թէ՝ Որդին, Բանը, որ նոյնինքն կեանքն էր, Բեթղեհէմի ճամբով յայտնուեցաւ մարդուն (1.1-2)։ Այս գծով անհրաժեշտ է հետևեալ ընդգծումները կատարել.
 
- Աստուած՝ ստեղծիչը կեանքին։ Աստուածաշունչը կը հաստատէ, թէ Աստուած ստեղծիչն է կեանքին։ Տիեզերքի մէջ ոևէ գոյութիւն ինքնագոյ չէ, իր գոյաւորիչը ունի։ Աստուած ոչինչէն ստեղծեց տիեզերքը իր բանական և ոչ-բանական արարածներով՝ ստեղծագործութեան մէջ իւրաքանչիւրին իւրայատուկ տեղն ու դերը ճշդելով։
 
- Մարդը՝ պսակը Աստուծոյ ստեղծագործութեան։ Հանգրուանային կերպով կատարած իր ստեղծագործութեան վերջին օրը Աստուած ստեղծեց մարդը։ Աստուածաշունչի առաջին գիրքը՝ Ծննդոցը մարդու ստեղծագործութեան երկու դրուագներու (1.27,2.7) ճամբով կը շեշտէ, թէ ի տարբերութիւն բոլոր արարածներէն, մարդը ստեղծուած է հողէն, օժտուած՝ բանականութեամբ, և որպէս Աստուծոյ գործակից, տիեզերքը կառավարելու յատուկ պարտականութիւն տրուած իրեն։
 
- Մարդու աստուածատուր կեանքի անկումը։ Աստուածաշունչը կը պատմէ, թէ ինչպէս առաջին մարդը, Ադամը, հաւատարիմ չգտնուեցաւ իր կոչումին, իրեն տրուած իշխանութիւնը օգտագործեց իր հաճոյքին ու փառքին համար և թերացաւ Աստուծոյ նկատմամբ իր համարատութեան մէջ։ Այլ խօսքով, առաջին մարդը մեղանչեց և պատճառ դարձաւ որ «Ադամական մեղքը» ժառանգեն հետագայ բոլոր սերունդները։ Մարդու մեղքին հետևանքով աստուածատուր կեանքը ապականեցաւ՝ չարիք ու վնաս պատճառելով նաև ողջ ստեղծագործութեան։
 
- Բեթղեհէմը՝ ծննդավայր նոր կեանքի։ Ադամի անհնազանդութեան պատճառով մեղքով ապականուած կեանքը Բեթղեհէմի մէջ Աստուծոյ Որդւոյն յայտնութեամբ վերանորոգուեցաւ։ Բեթղեհէմը դարձաւ ծննդավայրը նոր կեանքի։ Քրիստոս յայտարարեց՝ «Ես եմ կեանքը» (Յհ 14.6) և իր մարդեղութեան նպատակը բնորոշեց ըսելով՝ «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան» (Յհ 10.10)։ Նոր Կտակարանը յստակօրէն կը պարզէ, թէ Քրիստոսի առաքելութեան կիզակէտը, Բեթղեհէմէն մինչև Յարութիւն, մարդը օժտել էր նո՛ր կեանքով։
 
- Քրիստոս՝ ճամբայ նոր կեանք առաջնորդող։ Աստուծոյ մարդեղացեալ Որդին ո՛չ միայն ինքզինք ներկայացուց որպէս նոր կեանք, այլ նաև՝ միակ ճամբան դէպի նոր կեանք առաջնորդող (Յհ 14.6)։ Հետևաբար, նոր կեանք ունենալու համար հարկ է դառնալ Քրիստոսին և քալել դէպի Քրիստոս տանող ճամբէն։
 
- Քրիստոս՝ աղբիւր յաւիտենական կեանքի։ Յովհաննէս Առաքեալ կը վկայէ, թէ Քրիստոսի ճամբով «Աստուած յաւիտենական կեանք տուաւ մեզի և այդ կեանքին աղբիւրը Որդին ի՛նքն է» (Ա.Յհ 5.11)։ Ան կը շարունակէ ըսելով՝ «մենք տեսանք և կը վկայենք, ձեզի պատմելով անոր մասին, այսինքն՝ յաւիտենական կեանքին մասին» (1.1-2)։ Քրիստոսի աշխարհ բերած կեանքը սովորական կեանք չէր։ Նոր Կտակարանը զայն կը բնութագրէ որպէս առաւել, լեցուն, ճշմարիտ, նոր կեանք, այլ խօսքով՝ յաւիտենական կեանք։ Յաւիտենական կեանքը մերժումն է մեղքով ու չարով տիրապետուած կեանքին, նիւթեղէն ու երկրաւոր արժէքներով առաջնորդուած կեանքին։ Յաւիտենական կեանքը Քրիստոսի ներկայութեամբ ապրուած կեանք է։
 
Ինչպէ՞ս կարելի է արժանի դառնալ յաւիտենական կեանքին։ Հետևինք Աւետարանիչներուն ու Առաքեալներուն թելադրութիւններուն.-
 
1) Քրիստոսի հաւատալով։ Առաքեալը շեշտակիօրէն կը յիշեցնէ՝ թէ «ով որ կը հաւատայ Որդիին, յաւիտենական կեանք կ’ունենայ» (Յհ 3.36)։ Արդ, Քրիստոսը դաւանելով որպէս աշխարհի փրկիչը, մարդ արժանի կը դառնայ Քրիստոսի պարգևած յաւիտենական կեանքին։
 
2) Քրիստոսի հետևելով։ Քրիստոս ըսաւ, ով որ ինծի կը հաւատայ, պէտք է հետևի ինծի։ Արդ, որպէս յաւիտենական կեանքի աղբիւր, հարկ է մօտենալ Քրիստոսին։ Որպէս յաւիտենական կեանքի ճանապարհ, հարկ է քալել այդ ճամբէն։ Որպէս յաւիտենական կեանք տանող դուռ, հարկ է մտնել այդ դռնէն (Մտ 7.13-14)։
 
3) Յաւիտենական կեանքը ապրելով։ Քրիստոսի հետևիլ կ’ենթադրէ՝ Քրիստոս իր մէջ ընդունիլ, նոր մարդ դառնալ և նորոգուած կեանքով ապրիլ (Յհ 5.12, Բ.Կր 5.17, Հռ 6.6)։ Ա՛յս կը թելադրեն Քրիստոսի ներկայութիւնը ապրած առաքեալները։ Յաւիտենական կեանքով ապրիլ կը նշանակէ մեր նմանին ծառայել, արդարութիւն գործել, բարոյական ու հոգևոր արժէքներով մեր կեանքը շաղախել, երկնային շնորհներով մեր կեանքը լեցնել և բարիք գործելով մեր ապրած օրերը իմաստաւորել։
 
Սիրելի՛ հայորդի, կեանքը Աստուծոյ պարգևն է. զայն պէտք է ապրիլ մեր անձի նեղ պարունակէն ու մեր կեանքի սահմանափակ ծիրէն անդին ու վեր՝ երկնային արժէքներու ու յաւիտենական ճշմարտութիւններու համար։ Այս է Քրիստոսին ճամբով աշխարհին յայտնուած կեանքին որակը, իմաստը ու նպատակը։ Հետևաբար, յաւիտենական կեանքը վախճանական երևոյթ մը չէ, գալիք իրականութիւն մը չէ. ան արդէն եկած է աշխարհ Աստուծոյ Որդւոյն մարդեղութեամբ։ Քրիստոսի հետևելու ուխտը կատարած մարդը կոչուած է զայն ապրելու՝ հաւատարմութեամբ, պատասխանատուութեամբ ու յանձնառութեամբ։ Առաքեալը կը պատգամէ՝ «Ամուր կառչէ յաւիտենական կեանքին, որուն քեզ հրաւիրեց Աստուած» (Ա.Տմ 6.12)։
 
Կ’ապրինք աշխարհի մը մէջ, ուր կեանքը, բնութեան թէ ընկերութեան մէջ, բարոյապէս ապականած է ու ֆիզիքապէս՝ վտանգուած։ Շրջապատուած ենք աստուածատուր կեանքը Աստուծմէ հեռացնող ու զայն մարդակեդրոն ու մարդանպատակ կեանքի վերածող երևելի թէ աներևոյթ չարերով ու չարիքներով։ Մարդուն կողմէ բնութեան պատճառուած չարիքներուն առընթեր, նաև մարդկային կեանքին անոր պատճառած չարիքներուն ահաւոր հետևանքները կ’ապրինք մեր անձնական թէ հաւաքական կեանքի բոլոր մարզերէն ներս։
Արդարև, գիտութիւնը որքան փորձէ իր այլազան գիւտերով ու նորանոր իրագործումներով հարստացնել ու ապահովութիւն երաշխաւորել կեանքին, առանց մարդուն յաւիտենական կեանք պարգևած Քրիստոսի կենսատու ներկայութեան՝ կեանքը կը դառնայ աննպատակ գոյութիւն։ Հոն, ուր իր արեան հեղումով մարդուն յաւիտենական կեանք պարգևած Քրիստոս ներկայ է, մեղքը, չարը ու չարիքը հեռու կը մնան։
 
Բեթղեհէմը յաւիտենական կեանքին յայտնութիւնն է մարդուն։ Բեթղեհէմը երկնային հրաւէր է ուղղուած մարդուն՝ իր կեանքը Քրիստոսի վերանորոգիչ ներկայութեամբ շաղախելու, որպէս աղբիւրը յաւիտենական կեանքի։
Արդ, ա՛յս հաւատքով դառնանք Բեթղեհէմին ու ապրինք անոր խորհուրդը։
 
Նոր Տարուան և Աստուածայայտնութեան տօներուն առիթով, եղբայրական սիրով կ’ողջունենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մաղթելով քաջառողջութիւն և եկեղեցաշէն ծառայութիւններով լեցուն երկար գահակալութիւն։ Քրիստոնէական սիրով կ’ողջունենք Երուսաղէմի Հայոց Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեանը և Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեանը, մաղթելով իրենց աստուածահաճոյ գործերով լեցուն ծառայութիւն։
 
Հայրական սիրով և հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերու առաջնորդները, հոգևորական դասը ու ազգային իշխանութիւնները, հայ կեանքէն ներս գործող բոլոր միութիւններն ու կազմակերպութիւնները. ինչպէս նաև մեր ժողովուրդի սիրելի զաւակները, աղօթելով, որ Բեթղեհէմի յաւիտենական կեանքով պայծառակերպուի մեր ազգին կեանքը»:

 

Դիտումների քանակ38
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով 18:3305 Հնվ, 2022 ՀՀ վարչապետը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով Հասարակություն
  • Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա 20:1102 Սեպ, 2021 Արցախի անկախության պաշտպանությունն Արցախի ժողովրդի սրբազան պարտքն է ու իրավունքը. Արամ Ա Լեռնային Ղարաբաղ
  • Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին 11:2106 Հլս, 2021 Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015