• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Հազարավոր նմուշներ չենք կարողանում ցուցադրել, պատկերասրահը տարածքի խնդիր ունի. Հակոբյան Բաց հարթակ. Հազարավոր նմուշներ... 20:57
Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:24
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան բանակցություններն են» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան բանակցություններն են» 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2022 թվական ենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
13:3705 Հնվ, 2022

2022 թվական ենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով. ՀՀ վարչապետ

Այսօր տեղի է ունեցել Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ոլորտային պատասխանատուները:

Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և սկսում ենք Կառավարության 2022 թվականի առաջին նիստի աշխատանքները:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ ընդգծել, որ մենք 2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավական լուրջ մեկնարկով:

Նախ առաջինը՝ ուզում եմ նկատել, որ մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո, ի վերջո, կայացրինք այս որոշումը՝ որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք՝ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օրեր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություն անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ գուցե նաև հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ: Այսինքն՝ բոլորս պետք է պլանավորենք այսպես՝ ըստ էության, իհարկե, չբացառելով որոշ դեպքեր, երբ շաբաթ-կիրակիները կամ տոնական օրերը կարող են հինգշաբթի, ուրբաթ լինել: Այսպիսի դեպքեր կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ մեր քաղաքականությունը լինելու է սա:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից, որի մասին կուզենամ խոսել, հակածխախոտային օրենսդրությունն է: Գիտեք, որ հունվարի 1-ից արդեն հակածխախոտային օրենսդրության առաջին հատվածը մտնում է ուժի մեջ: Տիկին Ավանեսյան, խնդրում եմ պարզաբանեք, թե որոնք են այդ օրենսդրության նրբությունները: Համեցեք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, իսկապես կարծում ենք, որ այս քայլը ևս մեկ շատ կարևոր խթան կհանդիսանա ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և քաղաքացիներին, նաև երիտասարդներին ավելի առողջ պահելու մեր հանձնառությանը: Նշեմ, որ Հայաստանում ընդհանուր առմամբ 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են՝ 51 տոկոսը, և յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է: Մեր քաղաքականությունն է, հանձնառությունն է՝ հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և այդ օգտագործման արդյունքում նաև առողջությանը պատճառած վնասների կանխմանը: 2020 թվականին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը որոշ դրույթներով 2021 թվականից արդեն իսկ կյանքի է կոչվել, բայց իհարկե, հնարավորություն և ժամանակ է տրվել տնտեսվարողներին՝ իրենց գործունեությունն այնպես դասավորել, որպեսզի հնարավորինս նվազ վնասներով մենք ունենանք նաև այսօրվա դրույթների կիրառումը: Այսպիսով, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սնդդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների:

Պետք է նշեմ նաև, որ ուժի մեջ է մտնում նույն արտադրատեսակների մակետների և դրանից գովազդային ցուցադրությունը: Մենք գիտենք, որ նախկինում կրպակներում շատ տեսանելի վայրերում հստակ կերպով տուփերը, մակետները ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում: Մեր կարծիքով՝ սա կնպաստի գովազդի ազդեցության շնորհիվ նաև մեր երիտասարդների շրջանում ծխախոտի օգտագործման և, ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցմանը: Հայաստանում, ցավոք, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և տղամարդկանց մոտ հիմնականում թոքի քաղցկեղի տարածվածությունը մեզ հուշում է, որ ամեն ինչ պիտի անենք՝ այս առումով պայքարը հետևողական տանելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն: Տիկին Ավանեսյան, ճիշտ եմ հասկանում, որ այս կարգավորմամբ մենք, ըստ էության, կյանքում, առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում, սուպերմարկետներում, չպետք է տեսնենք՝ ո՛չ փոքր, ո՛չ մեծ, ո՛չ նկարած, ո՛չ պատի վրա: Ոչ մի տեղ: Այսինքն՝ ծխախոտի տուփը վիզուալ մեզ համար հանրային կյանքում վերանում է, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ասենք ձեռքին ուղղակի ունի: Նկատի ունեմ՝ կոմերցիոն տարածքներում մենք ծխախոտի տուփի հետ պետք է չառնչվենք: Հիմա հաջորդ հարցը՝ ո՞վ է վերահսկելու օրենքի կատարումը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այո, պարոն վարչապետ, մեր քաղաքականությունն ուղղված է հենց դրան, որ տեսանելի վայրերում, վաճառքի սրահներում ծխախոտը կամ դրան առնչվող գովազդն ընդհանրապես տեսանելի չլինի: Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դրանք հիմնականում տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում՝ քաղցրավենիքների և վճարելու հատվածում և ամենատեսանելի վայրերում: Այսուհետ պետք է խանութների այդ հատվածում ծխախոտի կամ դրա փոխարինիչների որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի: Վերահսկողությունն իրականացնում են տեսչական մարմինները, և մենք նախօրոք արդեն մեր գործընկերների հետ աշխատել ենք: Տեսչական մարմինները որոշակի տեղեկատվական աշխատանք են իրականացրել նաև տնտեսվարողների հետ, և պետք է որ վերահսկողության հստակ կատարման արդյունքում մենք, կարճ ժամանակում, պետք է ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տիկին Ավանեսյան, Դուք նշեցիք ելքի մոտ տեղադրված ծխախոտի ստենդները: Բայց ընդհանրապես ցուցափեղկերում պետք է չերևան ծխախոտները, ճի՞շտ է: Այսինքն՝ եթե խորհրդային ժամանակներից հայտնի բառապաշարով խոսենք՝ ծխախոտը պետք է «տակից» վաճառեն:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան - Այո՝ երբ հաճախորդը կհարցնի, կուզի իր մատնանշած ծխախոտային արտադրատեսակը, նրան կվաճառեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվ որևէ տեղ` գովազդի վրա, մակետ, նվեր և այլն, մարդը ծխախոտի տուփ չպետք է տեսնի։ Երբ Դուք նշում էիք, որ ծխախոտի ստենդները դրվում են հենց ելքի մոտ, ամեն ինչ արված է, որ մարդը չմոռանա ծխախոտ գնել: Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել: Սա է մեր քաղաքականության էությունը։ Նախկինում մենք արդեն գովազդն արգելել էինք, արդեն վաղուցվանից է գովազդը արգելված նաև հանրային տարածքներում, այնպես որ մենք այս ճանապարհով պետք է գնանք։

Ընդհանուր առմամբ սա շատ կարևոր է, և խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը մեր հանրային առողջության վրա։ Իհարկե, առողջապահությունը կարևորագույն քաղաքական ոլորտներից է, որտեղ Կառավարությունն ունի անելիք և կարգավորում, բայց մեր նպատակն ամենևին էլ այն չէ, որ թողնենք մարդն անարգել հիվանդանա և հետո նրան բուժենք կամ չբուժենք։ Ամենակարևորը կանխարգելիչ գործողությունն է, և շատ ուրախ եմ, որ այստեղ մենք քաղաքական կամք ենք դրսևորել։

Ընդ որում՝ պիտի ասեմ, որ այս կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2021 թվականի հունվարից, բայց հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և այլն՝ մենք մեկ տարով հետաձգեցինք: Շատ կարևոր է արձանագրել, որ արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և նաև բաց տարածքներում, ներառյալ բացօթյա սրճարաններում և այդպես շարունակ։ Բոլոր տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստվեն սրան։ Կոչ եմ անում նաև երեխաներին և ոչ միայն երեխաներին՝ տանը արգելել իրենց ծնողներին ծխախոտի օգտագործումը, որպեսզի այս քաղաքականությունը լիարժեք տեղ հասնի։ Տեսչական մարմիներն են վերահսկողությունն իրականացնում: Ակնկալում եմ, որ ամենախիստ վերահսկողությունն իրականացնենք, որպեսզի այն, ինչ հիմա խոսում ենք, ամբողջությամբ դառնա իրականություն։ Խնդրեմ, պարոն Ասոյան:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Իրականում այս ոլորտի վերահսկողությունը շատ մեծ, ընդգրկուն ասպեկտ ունի: Այս առումով վերահսկողական ուղղությունները բաժանված են մի քանի տեսչական մարմինների վրա, և այդ աշխատանքներին մասնակից են նաև համայնքները՝ Տեղական ինքնակառավարման մարմինները, ինպես նաև Ոստիկանությունը։ Եվ ինչպես նշվեց, մենք արդեն իսկ՝ մոտավորապես 6 ամիս առաջ, լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք իրականացրել բիզնես ոլորտում, որպեսզի հնարավորինս նախապատրաստվեն այս նոր կարգավորումներին: Հուսով եմ, որ բիզնեսն արդեն որոշակի առումով ադապտացվել է, և վերահսկողությունը պատշաճ կարգով կիրականացվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ, պարոն Ասոյան։ Հարգելի գործընկերներ, հաջորդ էական բարեփոխումը, որի մասին կուզենայի խոսել, հետևյալն է՝ հունվարի 1-ից արգելվել է որոշակի տիպի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը առևտրի կետերում։ Պարոն Սիմիդյան, խնդրում եմ ներկայացրեք էությունը, թե ինչ է փոխվում այդ առումով։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան - Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, այո, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքի արգելքը։ Օրենքն ընդունվել է դեռևս 2020 թվականի գարնանը, և ինչպես նախորդ օրենքի դեպքում, այս օրենքը նույնպես այսքան ուշ է ուժի մեջ մտնում, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին, իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ։ Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է, սահմանափակում է։ Եվ կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Այստեղ պարզաբանենք, որ խոսքը որոշակի տեսակի մասին է։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան - Այո, խոսքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների մասին է՝ այն տոպրակներն են, որոնք վաճառքի կետերում մարդկանց տալիս են բռնակներով։ Կան բացառություններ՝ երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակները, կիլոգրամով չափվող առանձին դրված տոպրակներ: Բացի դրանցից՝ մինչև 50 միկրոն հաստության բոլոր տեսակի տոպրակներն արգելվում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Այստեղ երկու արձանագրում. սա այս գործընթացի առաջին քայլն է, որ անում ենք, որովհետև բոլորս պետք է իմանանք, որ ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես պոլիէթիլենից հրաժարվենք կամ ընդհանրապես դուրս մղենք պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից: Հիմնավորումն այն է, որ այդ տոպրակները մարդիկ օգտագործում են առավելագույնը մեկ ժամ, երկու ժամ, լավ, մեկ օր, որից հետո այն հայտնվում է բնության մեջ և էական վնաս է հասցնում:

Հաջորդ խնդիրը, որ այստեղ ունենք՝ ի տարբերություն առաջին փոփոխությունների. այս պարագայում վերահսկողությունն օրենքով դրված է Տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Պարոն Սանոսյան, այստեղ պետք է շատ սերտ աշխատենք Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի կարգավորումը լիարժեք գործի և հասնի իր նպատակին: Ընդ որում՝ մենք մոնիթորինգ կանենք ժամանակի ընթացքում: Այս պարագայում մենք փորձում ենք Տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթները նաև որոշակիորեն զարգացնել: Հույս ունենք՝ դա պատշաճ մակարդակով կիրականացվի, բայց մոնիթորինգի արդյունքում եթե հանկարծ տեսնենք, որ չի աշխատում վերահսկողությունը, դա էլ կդնենք տեսչական մարմինների վրա: Բայց մեր հույսն այն է, որ մանավանդ հիմա՝ համայնքների խոշորացումից հետո, կարգավորումը կաշխատի, և Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականացնեն: Ամեն դեպքում, պարոն Սանոսյան, պետք է Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատել, քննարկել: Նաև մեր մարզպետներն են ներկա՝ խնդրում եմ քաղաքապետերին, համայնքների ղեկավարներին հրավիրել, կարգավորումը պարզաբանել և առաջարկել, որպեսզի պատշաճ վերահսկողություն իրականացվի և տեսնենք, որ վերահսկողական ավելի շատ գործառույթներ կարող ենք պատվիրակել համայնքներին և ավելի քիչ գործառույթներ դնել տեսչական մարմինների և Կառավարության՝ վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա: Համեցեք, պարոն Քերոբյան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել մեկ այլ շատ կարևոր նախաձեռնության մասին, որը հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ: Դա ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքն է, որը հունվարի 1-ից սկսում է աշխատել: Դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ: Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով: Ճիշտ է, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ավտոդիլերները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել, թարմացնել իրենց մեքենաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Ճիշտ նկատեցիք, պարոն Քերոբյան, որ նախկինում էլ չէր արգելվում, որ մարդն իր հին մեքենան տա, նորը վերցնի, ուղղակի հարկեր էին առաջանում, որոնք գործարքի գրավչությունը գցում էին: Մենք օրենսդրական կարգավորմամբ այնպես արեցինք, որ այդ եղանակով նոր մեքենա ձեռք բերելն ավելի գրավիչ լինի քաղաքացիների համար:

Դիտումների քանակ124
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միխավ Ստոխելը` «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի հաղթող 23:4306 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ այս ծաղիկները կդառնան ՀՀ արտադրողների որակի և աշխատասիրության դեսպաններ. փոխնախարար 23:1906 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերում սարքավորումների առկայությունը կբացառի կրկնակի քվեարկությունը. ԿԸՀ նախագահ 22:4206 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ 22:1106 Հնս, 2026
  • Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին 22:0306 Հնս, 2026
  • Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար 21:4406 Հնս, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 21:3606 Հնս, 2026
  • Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ ոստիկանություն 21:3606 Հնս, 2026
  • Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ 21:2406 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կարկուտից տուժած բերք, տանիքներ ու մեքենաներ՝ Ստեփանավանում. վնասը գնահատվում է 21:0006 Հնս, 2026
  • Մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման պետական ծրագիրը 20:4206 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:2406 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել 20:1206 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Սլովակիան կընդլայնեն համագործակցությունը 20:0606 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք 19:4706 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico 19:4706 Հնս, 2026
  • Գոշ գյուղը կունենա խմելու ջրի մատակարարման նոր համակարգ 19:3606 Հնս, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 20 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1806 Հնս, 2026
  • Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ ԱԳ փոխնախարար 19:0006 Հնս, 2026
  • Սեուլում ընտրությունների ֆոնին ցույցեր են 18:5906 Հնս, 2026
  • ԱՄՆ հայկական դպրոցի թիմը՝ ակադեմիական դեկաթլոնի չեմպիոն 18:3906 Հնս, 2026
  • Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ 18:2306 Հնս, 2026
  • ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերն ու աշխատաշուկան 18:2106 Հնս, 2026
  • Տեղեկատվական հանդիպում՝ օտարերկրյա հյուրերի համար․ԿԸՀ 18:0306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում 17:5006 Հնս, 2026
  • Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ 17:3806 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 300 և ավելի ընտրող ունեցող 1746 տեղամասից լինելու է ուղիղ հեռարձակում. ԿԸՀ նախագահ 17:0006 Հնս, 2026
  • Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով 16:5906 Հնս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ 16:3006 Հնս, 2026
  • Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ 16:1206 Հնս, 2026
  • Հասմիկ Կարապետյանի կյանքի էպիզոդները՝ կերպարվեստի լեզվով 16:0006 Հնս, 2026
  • Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է 15:4006 Հնս, 2026
  • Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա 15:3906 Հնս, 2026
  • Կալիֆոռնիայում հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ կայացավ նախնական ընտրությունը 15:3406 Հնս, 2026
  • Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը 15:1206 Հնս, 2026
  • Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար 14:5406 Հնս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ 14:4006 Հնս, 2026
  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր 14:3606 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել 14:0006 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0006 Հնս, 2026
  • ԱՍՀՆ-ն կաջակցի աշխատանք փնտրողներին հաղթահարել թվային անջրպետը 13:5406 Հնս, 2026
  • Ընտրական հանձնաժողովները պատրաստ են հունիսի 7-ին երաշխավորել ընտրության բնականոն ընթացքը 13:5006 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ. ՀԿԿ-ի ձայնագրությունը 13:4806 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 13:4506 Հնս, 2026
  • Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին 13:4306 Հնս, 2026
  • Բացառիկ վկայություններ՝ Առաջին Հանրապետությանը նվիրված շարքում 13:3306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը 13:1906 Հնս, 2026
  • Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին 13:1606 Հնս, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում 13:0706 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Թվային գրագիտության ծրագիր գործազուրկների համար. կտրվի 50 հազար դրամի կրթական վաուչեր 13:0006 Հնս, 2026
  • Ֆեստիվառը վերադառնում է 12:4506 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 12:4406 Հնս, 2026
  • ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին 12:4306 Հնս, 2026
  • Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին 12:2806 Հնս, 2026
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ 12:1806 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով 12:1006 Հնս, 2026
  • Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում 11:4406 Հնս, 2026
  • Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 11:0806 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 11:0306 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին 10:4806 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիում 10:4406 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին 10:4106 Հնս, 2026
  • Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը 10:3106 Հնս, 2026
  • Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան 10:1606 Հնս, 2026
  • Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ 10:0106 Հնս, 2026
  • Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը 09:5006 Հնս, 2026
  • Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է 09:2006 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 08:4806 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2706 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում 08:0206 Հնս, 2026
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026
  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ իրենք հաղթողի վարկանիշ ունեն 21:1505 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 |«Կարևորը՝ 4 ուժերն անցնեն»․ուշագրավ մանրամասներ ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից 21:0005 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով 20:4705 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը. «Զվարթնոց»-ը լուսավորության նոր համակարգ ունի 20:3405 Հնս, 2026
  • Դատապարտյալների իրավունքների մասին քննարկում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20:2705 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015