Դեկտեմբերի լույս 27-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայության ընթացքում Գյումրու Օզանյան փողոցում նկատել են մի քաղաքացու՝ ձեռքին ծածկոցով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։
Նրան անմիջապես բերման են ենթարկել բաժին։ Ծածկոցի միջից հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ և ինքնաձիգի 16 փամփուշտ: Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքնաձիգը բերել է 2020 թվականի հոկտեմբերին` Արցախյան 44-օրյա պատերազմից վերադառնալիս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը բերման ենթարկվածի տան և մեքենայի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։