Դեկտեմբերի 24-ին ՊԾ Երևանի գնդի պարեկները Սևանի փողոցում գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու նկատելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածներից մեկը Նոր Նորքի, մյուսը՝ Շենգավիթի բնակիչ է։
Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգվածներ ու դանակ:
Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը մարիխուանա է:
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: