Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց (կմ57+750-կմ58+810) ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12.30-ից մինչև 17.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։ Այդ մասին ասված է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ:
«Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-նշված է գրառման մեջ: