Դեկտեմբերի 21-ին` ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Արփի բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: