Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Դեկտեմբերի 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Մանրամասները՝ տեսանյութում: