Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Ըստ նախնական տվյալների այրվում է բնակելի տուն (200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին։