Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ: Համապատասխան որոշումը կայացրել է կուսակցության համագումարը։ Մեդվեդևի թեկնածությունը համագումարի քննարկմանը ներկայացրել է կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովը:
«Մենք այսուհետ էլ պարտավոր ենք աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր դիմել են մեզ։ Պետք է փորձենք օգնել յուրաքանչյուր մարդու՝ անկախ նրա քաղաքական համոզմունքներից»,- հայտարարել է Մեդվեդևը համագումարին իր ելույթի ընթացքում:
Կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
Մեդվեդևը գլխավորում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը 2012 թ.-ից: