Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօրվանից գործելու է երկու երթուղի՝ Կապան-Ճակատեն-Կապան և Կապան-Մեղրի-Ներքին Հանդ-Ճակատեն-Կապան։
ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «ՈՒԱԶ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ, այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաև մեկ բեռնաուղևորատար ավտոմեքենա՝ տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:
