Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է`
• աջակցություն՝ առավելագույնը 100 000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով.
• միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
Այս մասին ասվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Համագործակցություն՝
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի JavaScript ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն՝ կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով հետագայում աշխատանք գտնելու նպատակով։
«Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80 000 դրամ։
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020 թ․ Արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։