Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Այդ մասին ասված է առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
Պատվաստումներն իրականացվում են
Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում) 12:00-16:30-ը.
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00-ը.
«Մալիբուի» հարակից տարածք (թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00-ը: