• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ. «Հարևաններ» ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է... 20:11
Խցանումների դեմ ցավոտ լուծումներ. քաղաքացիներին սպասվում են սահմանափակումներ Խցանումների դեմ ցավոտ լուծումներ.... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:2708 Նմբ, 2021

«Մոնա Լիզայի» կրկնօրինակը հանվում է աճուրդի | Այլ լուրեր

ՄԵՔՍԻԿԱ

ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՕՐԸ

Մեքսիկայում մահացածների օրվա շրջանակում գիշերը մոմերով լուսավորվող գերեզմանատներում վերամիավորվել են ողջերն ու մահացածները: Մեքսիկայի Մետեպեկ քաղաքի գերեզմանոցում մարդիկ ծաղիկներով ու մոմերով են զարդարել իրենց հարազատների շիրիմները: Ուտելիք ու խմիչք են բերել ու ամբողջ գիշեր նշել Մահացածների տոնը: Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամյա այս միջոցառումը չի անցկացվել:

ՍԻՆԴԻ ՔԵՄՓԻՐԱԼ (ԳՈՐԾԱՐԱՐ)  - «Մեքսիկացիները հավատում են, որ այսօր հոգիներն իջնում են և այցելում մեզ: Մենք այս ամբողջ տոնակատարությունը նրանց համար ենք կազմակերպում: Սա ընդամենը հոգևոր տոն է: Մենք բերում ենք բոլոր այն կերակրատեսակները, որոնք նրանք սիրում էին կենդանության օրոք»:

Մահացածների տոնը կապված է նախաիսպանական ավանդույթների հետ: Մարդիկ համոզված են, որ տարին մեկ անգամ իրենց մահացած բարեկամները վերադառնում են անդրաշխարհից: Ավանդաբար ընտանիքները զոհասեղաններ են զարդարում, դրանց վրա ծաղիկներ, քաղցրավենիք ու տեկիլա են դնում, որպեսզի մահացածները կարողանան գտնել իրենց տուն վերադառնալու ճանապարհը:

Մահացածների տոնը մեծ շուքով նշել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում: Գլխավոր պողոտայում շքեղ ու բավականին աշխույժ շքերթ է անցկացվել: Տեղացիները մեծ կարոտով են մասնակցում դրան, քանի որ անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ամենամյա միջոցառումը տեղի չէր ունեցել:

 

ԳՎԱՏԵՄԱԼԱ

ՀՍԿԱ ՕԴԱՊԱՐՈՒԿՆԵՐ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Գվատեմալայի Սանտյագո Սակատեպեկես քաղաքը տոնել է Մահացածների օրը: Տեղացիները հսկա ու գունագեղ օդապարուկներ են պատրաստել և կանգնեցրել, իսկ ավելի փոքրերը բաց են թողել երկինք:

Դրանք բոլորը ձեռագործ աշխատանքներ են, ամիսների չարչարանքի արդյունք են, հիմնականում 20 մետր բարձրություն ունեն:

Գվատեմալայի հավատացյալների համար այս հատուկ ժամանակահատվածում ողջերի և մահացածների միջև աշխարհները միանում են իրար, և մարդիկ սկսում են հաղորդագրություններ գրել իրենց մահացած հարազատներին և դրանք ամրացնել օդապարուկների պոչերին: Նրանք համոզված են, որ այդ ուղերձները երկնքում մահացածներին են փոխանցում: Հիմնականում գրում են, որ կարոտում են նրանց և վստահեցնում, որ կօգնեն նրանց հոգիներին մի կարճ ժամանակով երկնքից երկիր իջնել:

ԲՐԵՆԴԱ ՌՈՒՄՈՒԱԼԴԱ (ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՏՈՆԻ «ՔԱՄՈՒ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ») - «Չնայած համաճարակին, մենք միշտ հիշում ենք մեր տատիկներին ու պապիկներին: Օդապարուկն ուղերձի պես մի բան է, որ երկինք արձակելով ուղարկում ենք մեր տատիկ-պապիկներին, որոնք այլևս մեզ հետ չեն: Թեև կորոնավիրուս է, բայց երիտասարդներն այստեղ են և շարունակում են օդապարուկներ պատրաստել»:  

Գվատեմալայում գերեզմանատներից դուրս օդապարուկներ թռցնելու ավանդույթը հարյուրամյակի պատմություն ունի: Գվատեմալացիները հավատում են, որ օդապարուկները շարժվում են քամու օգնությամբ, ուստի մահացածների հոգիներն են դրանց առաջնորդում մինչև ցերեկը ժամը 4-ը, հետո ընտանիքի անդամները հավաքվում են տանը՝ համոզված լինելով, որ վայելում են իրենց մահացած հարազատների ներկայությունը:

 

ԻՐԱՔ

2700 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՆՈՒ ՀՆՁԱՆ՝ ԻՐԱՔՈՒՄ

Հնագետները Հյուսիսային Միջագետքի տարածքում, որը ներկայիս Իրաքի Դոհուկ բնակավայրի տարածքն է, գինու՝ ավելի քան 2700 տարվա վաղեմության հնձան են հայտնաբերել: Նրանք համոզված են, որ դա աշխարհում ամենահինն է: Մինչդեռ Հայաստանում, մասնավորապես Արենի գյուղի մերձակայքում հայտնաբերված գինու հնձանն ունի ավելի քան 6 հազար տարվա պատմություն: Իրաքի գինու հնձանն, ամենայն հավանականությամբ, գործել է այն ժամանակ, երբ Ասորեստանի իշխող կայսերական էլիտայի շրջանում գինու հանդեպ պահանջարկը բավականին մեծ է եղել: Հատկապես հարուստներն այդ խմիչքը շատ են օգտագործել տարբեր ծեսերի ժամանակ:

Աշխարհի հնագույն կայսրություններից մեկը՝ Ասորեստանը, տեղակայված է եղել Միջագետքի հյուսիսում, որտեղ ժամանակակից Իրաքի մեծ մասն ու Իրանի, Քուվեյթի, Սիրիայի և Թուրքիայի մի փոքր մասն են գտնվում:

Հնագետներին հաջողվել է գտնել ժայռերի մեջ փորագրված 14 կայանք: Վերին քառակուսի ավազանները մարդիկ, ամենայն հավանականությամբ, օգտագործել են խաղողը ոտքերով ճզմելու համար, որպեսզի հյութը դուրս գա և թափվի ստորին հատվածում գտնվող շրջանաձև ավազանների մեջ: Այնուհետև խաղողի հյութը լցրել են տարաների մեջ, որտեղ այն խմորվել է, դարձել գինի, որը մեծ քանակությամբ վաճառվել է:  

Իրաքի գինու հնձանը հայտնաբերողները մտադիր են այն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:  

 

ԹՈՒՆԻՍ

ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՎՐԱ

Թունիսցի նկարչուհի Զոհրա Զարուգին վրձինների նուրբ շարժումներով վառ գույնի նախշեր է ցողում յուղոտ ջրով լցված թավայի մեջ:

Նա արվեստի բացառիկ գործեր է ստեղծում` օգտագործելով քչերին հայտնի մարմարապատման արվեստի տեխնիկան: Այն տարածված է հիմնականում Կենտրոնական Ասիայում և կոչվում է «Էբրու»:

Նկարիչը «նկարում է ջրի վրա»` օգտագործելով ներկանյութեր, յուղոտ ջրի մակերևույթ և նկարչական տարբեր գործիքներ: Պատրաստի պտտվող նախշերը տեղափոխվում են ջրի մեջ թաթախված թղթի, կտավի կամ կտորի վրա:

Զարուգին արտասահմանում է ուսումնասիրել արվեստի այս ձևը: Այժմ այն կիրառում է իր խոհանոցում` ստեղծելով արվեստի գործեր և ոգեշնչվելով արաբական աշխարհի հին քաղաքների տարբեր նախշերով:

ԶՈՀՐԱ ԶԱՐՈՒԳԻ (ՆԿԱՐՉՈՒՀԻ) - «Ինձանից տարիներ են պահանջվել, մինչև կարողացել եմ բազմաթիվ հետազոտություններ անցկացնել` այս արվեստի պատմությունը վերհանելու, տեխնիկան ու մեթոդներն ուսումնասիրելու համար: Արտասահմանում ես մեծ փորձ եմ ունեցել, մինչև կարողացել եմ տիրապետել այս գործին: Զոհողություն և քաջություն է պահանջվել ինձանից այս ամենին հասնելու համար»:  

Արվեստի այս ձևը Թունիսում չի ուսուցանվում: Զարուգին հույս ունի այն հայտնի դարձնել, մարդկանց ուշադրությունը գրավել այս հազվագյուտ գեղեցկության վրա և ուրիշներին էլ ոգեշնչել սովորել այն: Երիտասարդ նկարչուհին իր աշխատանքները ներկայացրել է տարբեր ցուցահանդեսներում, երբեմն էլ վարպետության դասեր է անցկացրել:

 

ԱՄՆ

ԴԴՄԻ ՓՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐՋՐՅԱ ՄՐՑՈՒՅԹ

Ֆլորիդայի Քի Լարգո քաղաքում մեկ տասնյակից ավելի ջրասուզակներ դանակներով ու դդումներով սուզվել են ջրի հատակը: Նպատակն անմեղ է ու բարի. նրանք մասնակցել են ջրի տակ դդումներ փորագրելու մրցույթին: Հաղթող է ճանաչվել Դեն Էյդսմոյեն` Չիկագոյից: Ջրի տակ մասնակիցները մրցել են ծովային կենդանիների հարևանությամբ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևել են ամբողջ գործընթացին` հույս ունենալով արժանանալ ճոխ հյուրասիրության:

 

ԱՄԷ

ԱԴԱՄԱՆԴԵ ՇԵՐՏՈՎ ՆԿԱՐԻ ՇՐՋԱՆԱԿ

Ավելի քան 10 հազար ադամանդով զարդարված և առնվազն 1.5 միլիոն ֆունտ արժողությամբ նկարի շրջանակը հեղինակի` հայտնի նկարչուհի Դեբի Ուինեմի հավաստամամբ, ամենաթանկն է ամբողջ աշխարհում: Նա նկարի շրջանակը պատրաստել է հռոմեական թվերով ժամացույցի պատկերով:

Ուինեմի աշխատանքներն իսկապես ռեկորդային բարձր գնով են վաճառվում: Նա հայտնի է հատկապես նորաձևության աշխարհում իր աշխատանքներով և տորթերի ձևավորմամբ:

Նկարի թանկարժեք շրջանակն առաջին անգամ ցուցադրվել է Դուբայում: Հեղինակն օգտագործել է վերամշակված մետաղ և ադամանդ, իսկ նկարում Դուբայում կառուցված աշխարհի ամենաբարձր շենքն է՝ Բուրջ Խալիֆան: Կտավի հեղինակը նույնպես Դեբի Ուինեմն է: Նա նկարը պատել է պլատինի փոշով՝ լրացուցիչ փայլ հաղորդելով իր՝ առանց այն էլ շլացուցիչ աշխատանքին:

ԴԵԲԻ ՈՒԻՆԵՄ (ԱՐՎԵՍՏԱԳԵՏ) - «Սա չափազանց փայլփլուն է, բայց այլ բան չէիք էլ կարող սպասել մի հեղինակից, որի գործերն ամենաթանկն են վաճառվում ամբողջ աշխարհում: Սակայն ես փորձել եմ հավասարակշռություն մտցնել իմ աշխատանքում՝ վերամշակված մետաղը համադրելով ժամանակակիցի ու նոր փայլի հետ»:  

Ուինեմը չի կատակում կամ չափազանցնում՝ ասելով, որ իր աշխատանքներն ամենաթանկն են վաճառվում ամբողջ աշխարհում: 2015 թվականին նա 75 միլիոն դոլարանոց տորթ է վաճառել, 2018-ին վաճառել է 1 միլիոն դոլարանոց տորթ, որը մարդու իրական չափսերի է եղել, 2017-ին էլ վաճառած կոշիկը 15 միլիոն դոլար արժեր:

Իսկ նկարի շրջանակի պատրաստման համար օգտագործել է չորս կարատանոց 5 սպիտակ ադամանդ, որոնցից յուրաքանչյուրն արժե 250 հազար Ֆունտ ստեռլինգ և մեկ շափյուղա, որը 6 կարատանոց է՝ 80 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ: 

 

ՇՎԵՅՑԱՐԻԱ

ՎԻՆՁՈՐԻ ԴՔՍՈՒՀԻ ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏԻ ԶԱՐԴԵՐԸ ՆՈՐ ՏԵՐԵՐ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Ադամանդե ապարանջանները, որոնք պատկանել են Մարի Անտուանետին և հազվագյուտ ադամանդներ ունեն, աճուրդի են հանվել Ժնևի Քրիստիում: Ապարանջանները երկուսն են, յուրաքանչյուրը երեք շարք ադամանդից և մեծ ճարմանդից է բաղկացած: Ընդհանուր առմամբ, օգտագործվել է 112 ադամանդի քար:

Ապարանջանները, որոնք պատկանում են եվրոպական թագավորական ընտանիքին, գնահատվում են 2-4 միլիոն դոլար:

Աճուրդի կազմակերպիչները, սակայն, ակնկալում են, որ շատ ավելի բարձր գնով կվաճառվեն:

Քրիստիից հայտնել են, որ Մարի Անտուանետի ողջ մնացած դուստրը՝ Մարի Թերեզը, զարդերն ստացել է Ավստրիա ժամանելուն պես:

ՄԱՔՍ ՖՈՍԵՏ (ՔՐԻՍՏԻ ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - «Այս զարդերն իսկապես երբեք չեն լքել արքայական տան անդամների ձեռքերը: Սրանք Ֆրանսիայի պատմության մի մասն են: Թագավորական պալատում մնացել են ավելի քան 200 տարի: Մեր օրերում այսքան բարձր որակի և շքեղության զարդեր գտնել ու աճուրդի հանելն իսկապես մեծ ձեռքբերում է: Նույնիսկ հիմա այսքան բարձրորակ զարդեր պատրաստելը շատ դժվար է»:

Թագավորական ապարանջանի հետ մեկտեղ Քրիստին կառաջարկի նաև 6.75 կարատանոց վարդագույն ադամանդով մատանի, որը գնահատվել է 10 միլիոն շվեյցարական ֆրանկ: Կառաջարկվեն նաև դեղին ադամանդով մատանի՝ 4 միլիոն շվեյցարական ֆրանկ և ադամանդե քար՝ 5 միլիոն շվեյցարական ֆրանկ նախնական արժեքներով:

 

ՍԻՐԻԱ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԵՋ

Դեն մի նետեք ձիթապտղի կորիզները, քանի որ սիրիացի այս նկարիչը դրանք օգտագործում է՝ արվեստի բացառիկ գործեր ստեղծելու նպատակով: Նա դրանք խնամքով տեղադրում է կտավի վրա՝ ստանալով եռաչափ ինքնատիպ լանդշաֆտներ և տեսարժան վայրեր:

50-ամյա Մազեն Շիբանին կորիզներն ամրացնում է տախտակի վրա: Երբեմն մեկ ավարտուն աշխատանքի համար 94 հազար կորիզ է օգտագործում:

Նա ժամանակին ունեցել է տպարան, որը կորցրել է պատերազմի տարիներին: Այժմ Դամասկոսում մի փոքր խանութ է վարձել ու աշխատում է այնտեղ՝ որպես վաճառող:  

Արվեստով հետաքրքրվել է մանուկ հասակից, սակայն դրանով լրջորեն զբաղվելու ժամանակ չի ունեցել: Իսկ հիմա, երբ հաճախորդներ չի ունենում, կարողանում է ազատ ժամանակը ծախսել արվեստի այս գործերը կյանքի կոչելու համար: Ձիթապտղի կորիզով օգնում են ընկերները, հարևաններն ու բարեկամները: Մազենի շրջապատի մարդիկ լավ գիտեն, որ ձիապտուղ ուտելիս կորիզը ոչ մի դեպքում դեն նետել չեն կարող:

Երեք երեխաների հայրը փորձել է իր սիրած զբաղմունքը սովորեցնել նաև երեխաներին, սակայն նրանք, հասկանալով, որ այս գործն այնքան էլ եկամտաբեր չէ, հրաժարվել են:

ՄԱԶԵՆ ՇԻԲԱՆԻ (ԱՐՎԵՍՏԱԳԵՏ) - «Քիչ են մարդիկ, որոնք գնում են իմ աշխատանքներից: Ես ուղղակի սիրում եմ այս գործը: Իմ անձնական գումարից եմ ներդնում՝ անհրաժեշտ պարագաներ գնելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էի ծախսել ընտանիքիս ու երեխաներիս համար»:  

Մազենը նույնպես գիտակցում է, որ այս գործով չի կարող բավականաչափ գումար վաստակել՝ ընտանքի և իր կարիքները հոգալու համար, սակայն վստահեցնում է, որ սա միակ զբաղմունքն է, որ իրեն ստիպում է մի կարճ ժամանակով մոռանալ անցյալի արհավիրքն ու ներկայի գորշ իրականությունը:

 

ՆԻԳԵՐ

ԳԵՂԵԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նիգերում ապրող 22-ամյա Բեջին ու նրա ընկերները դեղին, կարմիր և սպիտակ կավով են ներկում իրենց դեմքերը, կարգի են բերում հանդերձանքը, որտեղ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում ուլունքները:

Նրանք պատրաստվում են Նիգերում անցկացվող գեղեցկության ավանդական ամենամյա մրցույթին, որը հայտնի է Գերեվոլ անվամբ: Հերտաքրքիրն այն է, որ այստեղ մրցույթին մասնակցում են բացառապես տղամարդիկ, իսկ լավագույնին ընտրում են կանայք:

Մասնակիցները ժամեր շարունակ պարում են կանանց համար: Ժյուրիի կին անդամներն էլ մրցակիցներին դատում են՝ հաշվի առնելով ոչ միայն նրանց արտաքինը, այլև ելույթի ժամանակ փորձում են հասկանալ, թե նրանք ինչպիսի ամուսին կարող են լինել ապագայում:

Բեջին լիահույս է, որ այս տարի իր շանսերը բավականին մեծ են:

ԲԵՋԻ (ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ) - «Այս անգամ կարծում եմ, որ հաղթելու եմ, քանի որ իմ մրցակիցները ծեր են, նրանց ժամանակն անցել է, մինչդեռ ես շատ կուզենայի հաղթել, քանի որ բավականին գեղեցիկ եմ»:

Ժյուրիի անդամներին գրավելու համար տղամարդիկ պետք է բարձրահասակ ու բարեկազմ լինեն, դեմքի համաչափություն և լավ ատամնաշար ունենան: Հաղթողին ընտրելու մեխանիզմները, այլ երկրների համեմատ, Նիգերում, մեղմ ասած, մի փոքր տարօրինակ են: Որպեսզի հասկանան, թե ով է լավագույնը, ժյուրիի անդամները կարող են նույնիսկ գիշեր անցկացնել մասնակցիների հետ, անգամ այն դեպքում, եթե երկու կողմն էլ ամուսնացած է:

Այս տարի Բեջին ընդամենը 5-րդն է, սակայն, նա շատ չի տխրել, քանի որ ժյուրիի անդամներից մեկն, ամեն դեպքում, նրան, այսպես ասած, «մոտիկից ճանաչելու» ցանկություն է հայտնել:

 

ՖՐԱՆՍԻԱ

«ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՀԱՆՎՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Լեոնարդո Դա Վինչիի Ջոկոնդայի կրկնօրինակը, որը ստեղծվել է 400 տարի առաջ, աճուրդի է հանվել Փարիզում: Իսկ բնօրինակը, որը Ֆրանսիայի թագավոր Ֆրանսուա Առաջինը նկարչից գնել է 1518 թվականին, Փարիզի Լուվրի թանգարանում է և չի վաճառվում:

Մինչդեռ աճուրդի հանված կրկնօրինակը թվագրվում է 1600 թվականով և բնօրինակին շատ նման է: Ամենայն հավանականությամբ, աշխարհահռչակ ստեղծագործության պատճենը կվաճառվի 150-200 հազար եվրոյով:

ՄԱՏՅԵ ՖՈՒՐՆԻԵ («ԱՐՏԿՈՒՐԻԱԼ» ԱՃՈՒՐԴԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ) - «Մոնա Լիզան գեղանկարչության մեջ իմ հանդիպած ամենագեղեցիկ կինն է: Սա արևմտյան արվեստի պատմության մեջ ամենահայտնի կտավն է: Միակ գործն է, որի մասին կարելի է խոսել նույնիսկ ռադիոյով, և ոչինչ նկարագրել պետք չէ, այն բոլորն են ճանաչում և ցանկանում ձեռք բերել»:

Այս տարվա հունիսին եվրոպացի մի հավաքորդ Մոնա Լիզայի մեկ այլ կրկնօրինակ ձեռք էր բերել 2.9 միլիոն եվրոյով: Փարիզի Քրիստի աճուրդի տանը դա նկարի կրկնօրինակի համար վճարված ռեկորդային գին էր:

Հեղինակ`Մարո Թարվերդյան
Դիտումների քանակ59
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0310 Սեպ, 2026
  • Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում, Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող հատվածում շինարարներ չեն եղել․ Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ 00:5410 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում սահմանվում է նավագնացության արգելված գոտի 00:3010 Սեպ, 2026
  • Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 23:4809 Սեպ, 2026
  • Ես նման սցենարներ բացառում եմ. ՔՊ պատգամավորը՝ եվրաինտեգրման հարցում նահանջի հնարավորության մասին 23:3909 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր 23:1709 Սեպ, 2026
  • Հանրապետության հրապարակի ստորգետնյա պատմական շերտը կդառնա թանգարան. հայտարարված է մրցույթ. ԿԳՄՍՆ 22:4809 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ը մեկնարկում է․ սեպտեմբերի 10-13-ը ճանապարհներին կլինեն սահմանափակումներ 22:3709 Սեպ, 2026
  • Տնտեսական զարգացումը համահունչ է կառավարության կանխատեսմանը. ֆինանսների նախարար 22:2909 Սեպ, 2026
  • COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան 22:1309 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:0109 Սեպ, 2026
  • Կաշկանդվածություն չունենք. ՊԵԿ նախագահը՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում ստուգումների մասին 21:4809 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը 21:3309 Սեպ, 2026
  • Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն 21:1709 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀԱՊԿ, ռուսական ռազմաբազա ու ԵՄ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում 21:0009 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5709 Սեպ, 2026
  • Ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ 20:5209 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի 20:4709 Սեպ, 2026
  • Ուկրաինական դրոններն առաջին անգամ հարձակվել են Նովի Ուրենգոյի վրա, որն Ուկրաինայից հեռու է 2800 կիլոմետր 20:4209 Սեպ, 2026
  • Ձեռագործ աշխատանքներ՝ քարից. սիրիահայ հայրենադարձի բիզնեսը 20:4109 Սեպ, 2026
  • Պակիստանը կարող է ավիահարվածներ հասցնել հութիներին, եթե Սաուդյան Արաբիան դիմի այդ հարցով 20:3609 Սեպ, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:3009 Սեպ, 2026
  • Կրկին կեղծ գովազդներ՝ «Լուրերի» մեկնաբանների տեսքով ու ձայնով. տեսանյութերը հազարավոր դիտումներ ունեն 20:2409 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքը 20:1909 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.09.2026 20:1209 Սեպ, 2026
  • Երթևեկության սահմանափակումներ Երևանում 20:0609 Սեպ, 2026
  • Կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը 19:5909 Սեպ, 2026
  • Մերցը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը՝ AfD-ին նրա շնորհավորական գրառումից հետո 19:5209 Սեպ, 2026
  • Հայտարարագրի լրացում՝ լիազորված անձի միջոցով 19:4509 Սեպ, 2026
  • Հարաբերությունների կարմիր թելը՝ ըստ Անժելա Կարապետյանի 19:3609 Սեպ, 2026
  • Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը 19:2809 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 9. 2026 19:2109 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և Գերմանիան անցկացնում են խոշոր տիեզերական գագաթնաժողով՝ չնայած ԱՄՆ-ի բոյկոտին և Մերցի բացակայությանը. Euronews 19:1309 Սեպ, 2026
  • Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները 19:0209 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կեղծ գովազդներ՝ հայտնի դեմքերի անունից. AI-ով փոխել են նրանց խոսքն ու ձայնը 19:0009 Սեպ, 2026
  • Սերբիայի նախագահը պաշտոնապես հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրության մասին 18:4909 Սեպ, 2026
  • Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին 18:4809 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը 18:4109 Սեպ, 2026
  • ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը 18:3309 Սեպ, 2026
  • «Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 18:2809 Սեպ, 2026
  • Հայ-վրացական գիտական շփումներ՝ Երևանում 18:2109 Սեպ, 2026
  • Շիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտել 18:1409 Սեպ, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին և տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ 18:0609 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ 17:5909 Սեպ, 2026
  • 300 մեքենա աղբ է դուրս բերվել. Հրազդան համայնքին վերադարձված այգում կրթական-ժամանցային գոտի է բացվել 17:5209 Սեպ, 2026
  • Առաջարկվում է ձևավորել նոր Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ 17:4509 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՆԳՆ ոստիկանություն 17:3609 Սեպ, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը 17:2809 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է 17:2109 Սեպ, 2026
  • Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 17:1409 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը 17:0409 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | TRIPP-ը կարևոր է ոչ միայն ՀՀ-ի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Բայրամով 17:0009 Սեպ, 2026
  • Մանկապարտեզն օտարել է կադաստրայինից 7 անգամ ցածր գնով. մեղադրվում է Պտղնիի նախկին համայնքապետը 16:5109 Սեպ, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 16:4509 Սեպ, 2026
  • ԵՄ դատարանը մերժել է Ուկրաինային աջակցելու համար ՌԴ ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը 16:3409 Սեպ, 2026
  • Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ 16:2209 Սեպ, 2026
  • Ազատ ժամանակ, Փարիզ, արտիշոկ. վարչապետը կադրեր է հրապարակել 16:1209 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանը՝ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:0109 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3409 Սեպ, 2026
  • Հասանք Փարիզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2109 Սեպ, 2026
  • Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից 15:1309 Սեպ, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 15:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Ինչ կոնկրետ արդյունք են տալիս անակնկալ այցերը զորամասեր. Պապիկյանը պարզաբանել է 15:0009 Սեպ, 2026
  • Ռուբիոն հնարավոր է համարել ուկրաինական կարգավորման հետագա նախաձեռնությունների մշակումը 14:5809 Սեպ, 2026
  • Tour of Armenia մրցաշարի շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:4609 Սեպ, 2026
  • Պետք է տապալենք իրանական ռեժիմը. Նեթանյահու 14:3709 Սեպ, 2026
  • Մարիա Կարապետյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:2609 Սեպ, 2026
  • ԵՄ-ն թույլատրել է Կիևին ձեռք բերել Patriot հրթիռներ՝ տրամադրված վարկի հաշվին 14:1509 Սեպ, 2026
  • Օդանավում կարդացի, ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, կնվիրեմ ուղևորներից մեկին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:0609 Սեպ, 2026
  • Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը 13:5809 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Իտալիա միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները 13:4909 Սեպ, 2026
  • ՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգը 13:4009 Սեպ, 2026
  • Լոնդոնն արգելել է իսրայելական ապրանքներն Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից 13:2909 Սեպ, 2026
  • Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից 13:2009 Սեպ, 2026
  • ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմության թեկնածուն չի ընտրվել նախագահի տեղակալի պաշտոնում 13:1409 Սեպ, 2026
  • Թեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Պապիկյան 13:0609 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015