Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն ՀՀ դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի մարման մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի, խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի արտոնյալ ժամկետով։
Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կտրամադրվեն նաև 0 % տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: